Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Օրակարգում սոցաջակցության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցն է:
«Տիկին Զոհրաբյան, տարիներ շարունակ պատրաստ չլինելու պատրվակով բարեփոխում չի կատարվել»,- հայտարարեց սոցապփոխնախարար Աննա Ժամակոչյանը:
Նրա խոսքով` իրենք գնում են համարձակ և պատասխանատու բարեփոխման. «Կարծում ենք, որ դա բազմաբաղադրիչ է և մեկ փուլով չի ընթանալու, այլ քայլ առ քայլ»:
Նրա խոսքով` նվազելու է 135 հաստիք. «Դա բավական փոքր է այսպիսի մեծ կառուցվածքային փոփոխությունների պայմաններում»:
Մանրամասն՝ տեսանյութում: