Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Դա հանդուգն քայլ չէ. ՀՀ ԱԱԾ-ն չի կարող քրեաիրավական գնահատական տալ «Դոսյե» կենտրոնի հետաքննությանը

Ազգային անվտանգության ծառայությունն ուսումնասիրում է  «Դոսյե» կենտրոնի՝ նախօրեին հրապարակած հետաքննության մեջ առկա փաստերը և քրեաիրավական գնահատական է տալու դրանց։ Այս մասին հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը։ «Այդ հրապարակումը դիտարկում ենք որպես հանցագործության մասին հաղորդում և համապատասխան իրավական ընթացք ենք տալիս»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ ըստ «Դոսյե» կենտրոնի հետաքննության՝ Հայաստանի բոլոր պետական կառույցներում, ինչպես նաև հասարակական դաշտում կան ռուսական գործակալներ։ Քյարամյանը երեկ չպատասխանեց հարցին՝ ԱԱԾ-ն նման տեղեկությունների տիրապետե՞լ է, թե՞ ոչ։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը չի հավատում, որ ՀՀ ԱԱԾ-ն կարող է քրեաիրավական գնահատական տալ «Դոսյե» կենտրոնի հետաքննությանը: «Որևէ օբյեկտիվ, քրեաիրավականի հետ առնչություն ունեցող գնահատական ես չեմ սպասում՝ այն պարզ տրամաբանությամբ, որ այդ կառույցը 2.5 տարի շարունակ որևէ գնահատական չտվեց նախկինում տեղի ունեցածին։ Պարզ տրամաբանությունը հուշում է, որ այդ ամբողջ խառնաշփոթի  կենտրոնում հենց ԱԱԾ-ն է, որը ոչ միայն չի ծառայում Հայաստանի Հանրապետությանը, այլև ուղղակի ենթակա է կոնկրետ ՌԴ հատուկ ծառայություններին։ Դա ապացուցվում է նաև նրանով, որ մեր բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներն այդտեղ անցնում են վերապատրաստում։ Ընդ որում, իրենք ոչ միայն վերապատրաստվում են, այլև հավաքագրվում են ու դառնում են ՌԴ հատուկ ծառայությունների գործակալներ։ Հետևաբար որևէ ռեալ հետևանք չեմ ակնկալում ՀՀ ԱԱԾ-ից»,- ասաց իրավապաշտպանը՝ հավելելով, որ ինքը վստահ է, որ այդ գործակալական ցանցը Հայաստանում հենց ԱԱԾ-ի գլխավորությամբ ու իմացությամբ  է գործում. «Ավելի համակարգված որևէ մեկը չի կարող կազմակերպել այդ գործընթացը, քանի որ ԱԱԾ-ն ունի բացառիկ լծակներ։ Հետևաբար իրենք անում են՝ ինչ ուզում են, ոնց ուզում են և ինչքան ուզում են, և իրենք շարունակելու են այդպես անել»։

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը ևս «Դոսյե» կենտրոնի հետաքննության մեջ տեղ գտած փաստերին քրեաիրավական գնահատական տալու վերաբերյալ ԱԱԾ տնօրենի հայտարարությունը հանդուգն չի համարում։ «Եթե հաշվի առնենք, որ ուսումնասիրությունը կատարել է Խոդորկովսկու ֆինանսավորմամբ գործող ռուսական «Դոսյե» կենտրոնը, ապա կարող ենք եզրակացնել, որ դա  կարժանանա նաև ռուսական հատուկ ծառայությունների ուշադրությանը։ Հետևաբար ՀՀ ԱԱԾ տնօրենի այդ հայտարարությունը կարող է անգամ արժանանալ ռուսական հատուկ ծառայությունների հավանությանը։ ՀՀ և ՌԴ հատուկ ծառայությունների շահերը այս հարցում կարող են համընկնել։ Հետևաբար ճիշտ չէ ՀՀ ԱԱԾ տնօրենի հայտարարությունը դիտարկել որպես հանդուգն քայլ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հարությունյանը՝ միևնույն ժամանակ հավելելով, որ «Դոսյե»-ի ուսումնասիրությանը առանձնապես մեծ հնչեղություն պետք չէ տալ, քանի որ այն սովորական լրագրողական հետաքննություն է, և դրանում նշված անձանց, գործակալների, ազդեցության գործակալների անունները վաղուց բոլորին հայտնի են, Հայաստանում բոլորը գիտեն նրանց որպես այդպիսին:

«Այդ անունները վաղուց բացահայտված են, ոչ մի նոր բան, ոչ մի նոր անուն այդ հետաքննության մեջ չկա, ու պետք չէ դրան այդպես մեծ հնչեղություն տալ»,- ասաց իրավապաշտպանը։

Նինա Կարապետյանցի խոսքով, սակայն, «Դոսյե»-ի հետաքննությունը եկավ ապացուցելու այն, ինչ իրենք այսքան ժամանակ ասում էին և պահանջում։ Այն է՝ տալ իրավաքաղաքական գնահատական և իրականացնել լյուստրացիա, որ հնարավոր լինի պարզել գոնե գլխավոր դերակատարներին և չեզոքացնել նրանց։ «Հիմա արդեն մտածում եմ, որ հենց սրա համար էլ իշխանությունը չարեց լյուստրացիա, ու բոլոր հիմքերն ունեմ մտածելու, որ չի էլ անելու, և ինչ-որ ժամանակ հետո իշխանությունը փոխանցվելու է հին հանցավոր ռեժիմին, որովհետև եթե գործակալական ցանցը բացահայտվեր, ապա իրենք ստիպված էին լինելու  նրանց խաղից դուրս հանելու։ Իսկ քանի դեռ  բոլորը խաղի մեջ են, դա նշանակում է, որ բոլորը մնում են իրենց հնարավորությունների, իրենց կապերի, դավաճանական գործողությունների ընթացքում»,- նկատեց Կարապետյանցը։

Ի դեպ, երեկ Քյարամյանը ուղիղ չպատասխանեց՝ ԱԱԾ-ում լյուստրացիա պատրաստվո՞ւմ են իրականացնել, թե՞ ոչ։ Ըստ ԱԱԾ տնօրենի՝ Ազգային անվտանգության ծառայությունում կան բազմաթիվ պատվախնդիր սպաներ, ովքեր իրենց աշխատանքը կատարում են ի բարօրություն Հայաստան աշխարհի, և բնականաբար, ինչպես բոլոր մնացած կառույցներում, այդ թվում նաև Ազգային անվտանգության ծառայությունում, կան անձինք, ովքեր բնականոն պրոցեսի ընթացքում պետք է լքեն Ազգային անվտանգության ծառայության շարքերը։ «Այդ պրոցեսն սկսվել է, ես կուզենայի, որ նաև ճիշտ ընկալվի իմ ասածը: Դա բնականոն գործընթաց է, մարդիկ գալիս են, մարդիկ գնում են»,- ասաց Քյարամյանը։

Իրավապաշտպանի խոսքով՝ «բնականոն գործընթացով ԱԱԾ որոշ աշխատակիցների համակարգից հեռացնելու» անունը ոչ մի պարագայում չի կարելի դնել լյուստրացիա: «Այո, վերջերս ԱԱԾ-ում որոշակի շարժ կա, որոշ բարձրաստիճան սպաներ հեռացվում են, բայց դա լյուստրացիա չէ։ Լյուստրացիայի ամբողջ իմաստն այն է, որ հանրությանը տեղեկացվի, թե ով ինչով է զբաղվել։ Այսօր մենք տեսնում ենք, որ մարդիկ կուսակցություններ են ստեղծում, ճառեր են ասում, ելույթներ են ունենում, հանրահավաքներ են անում, բայց նրանք իրականում գործակալ են։ Իսկ լյուստրացիան անհրաժեշտ է, որ մարդը գնա տեղամաս ու հստակ իմանա, թե ում է ձայն տալիս՝ ՀՀ-ին ծառայող մեկի՞ն, թե՞ օտարերկրյա գործակալի։ Ես չեմ առաջարկում, որ լյուստրացիա իրականացվի, ու բացահայտվածներին պատի տակ գնդակահարեն։ Ոչ։ Բայց այդ մարդիկ պետք է արժանանան հանրային պարսավանքի, այլ ոչ թե մեկ-երկու մեշոկ կարտոֆիլով կամ սերմացու բաժանելով դառնան քաղաքական գործիչ։ Ի վերջո պետք է հասկանալ՝ մենք սուվերեն պետությո՞ւն ենք, թե՞ ոչ»,- եզրափակեց Կարապետյանցը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում