Հայաստանը շատ հետևողական է եղել իր մոտեցումներում։ Խաղաղ գործընթացի վերաբերյալ առավել քան հստակ ընդգծել ենք, որ խաղաղ գործընթացն այլընտրանք չունի, որ կարգավորումը միայն հնարավոր է խաղաղ ճանապարհով։ Այս մասիմ այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործորի նախարար Զոհրաբ Մնացականյանը։
«Այդ ամենը մենք ասում ենք բացարձակ այն ինքնավստահության հիման վրա, որ Հայաստանը և Արցախն ամբողջովին հզոր են՝ պաշտպանելու իրենց շահերը, իրենց սահմանները և այդ առումով մենք բացարձակ հավատարիմ ենք մնում խաղաղ կարգավորմանը։ Այդ տրամաբանության մեջ է, որ առավել քան պատրաստ ենք եղել և մնում խաղաղ գործընթացի շարունակությանը»,-ասաց Զոհրաբ Մնացականյանը։
Նախարարն ընդգծեց, որ խաղաղ և բանակցային գործընթացը շարունակելու իրենց վճռականությունը երբեք չի նվազել։