Ալիևն ինքն իրեն պետք է մեղադրի, բայց մեղադրում է հայկական կողմին։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով Ալիևի վերջին հայտարարությանը:
«Անհոգ եղեք մենք ուժեղ ենք, տոկուն ենք և միայն ու միայն հաղթանակներ ենք ունենալու»,-ասաց Դավիթ Տոնոյանը։
Հարցին՝ արդյոք Տավուշյան դեպքերից հետո 70 մարդու պարգևատրումն արդարացված էր, Դավիթ Տոնոյանն ասաց. «Միանշանակ արդարացված էր»։