Friday, 26 04 2024
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր
Ադրբեջանից գազ գնելը նույնպես չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է. Թունյան
Դեմ չեմ բարձր աշխատավարձերին, բայց պետք է համապատասխանեն իրենց գործառույթներին. սա մեր բացթողումն է
Օտար երկրների ալիքների փակելը բարդ է, պետք է գտնել քաղաքական օրակարգ չթելադրող կարգավորումներ

ԵՄ-ն Սվիտալսկու շուրթերով Հայաստանին նրբորեն դիտողություն է անում, բայց միայն Հայաստանի ցանկությունը քիչ է

Հայաստանում Եվրամիության նախկին դեսպան Պյոտր Սվիտալսկին գիրք է հրատարակել հայկական հեղափոխության մասին, որում վերլուծում է նախահեղափոխական Հայաստանը, ինչպես նաև դիտարկում հետհեղափոխական Հայաստանի մարտահրավերներն ու խնդիրները:

Սվիտալսկին մեջբերում է Արևելյան Եվրոպայի երկրների օրինակը: Նրա խոսքերով՝ հեղափոխության կապիտալիզացիայի համար չափազանց կարևոր է հասարակությանը ոգևորող և շարժող, առաջ տանող ընդհանուր նպատակ: Սվիտալսկու արևելաեվրոպական օրինակը բավականին ուշագրավ է: Նա նշում է, որ Արևելյան Եվրոպայի երկրները, նախ, որպես ոգեշնչող նպատակ, ունեին ՆԱՏՕ ու ԵՄ անդամակցումը, իսկ հետո՝ Արևմտյան Եվրոպայի զարգացած և բարեկեցիկ պետությունների կենսամակարդակին հասնելը:

Արդյո՞ք Հայաստանում ԵՄ նախկին դեսպանի անդրադարձն ու օրինակները ակնարկ չեն այն մասին, որ Հայաստանում հետհեղափոխական օրակարգում գրեթե լուսանցք է մղվել եվրաինտեգրացիայի խնդիրը:

ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանի կարծիքով՝ Եվրամիությունը սրանով Հայաստանի Հանրապետությանը շատ նրբորեն դիտողություն է անում։ «Շատ պոլիտկոռեկտ է դա արվում՝ նախկին դեսպանի շուրթերով։ Իսկ ավելի լուրջ՝ Եվրամիությունը, ՆԱՏՕ-ն Հայաստանին շատ լուրջ են դիտողություն անում՝ տեխնոլոգիաներ չեն տալիս, ֆինանսավորում չկա, գաղափարներ չկան, գործընկերություն իրականում Հայաստանի հետ չկա։ Օրինակ՝ եթե ՆԱՏՕ-ն ուզում է Հայաստանին օգնել բանակաշինության մեջ, օգնում է իր վրա պատերազմ նախապատրաստող ուժերից մեկին, չէ՞ որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, իսկ ՀԱՊԿ-ը ԱՄՆ-ի, ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի պոտենցիալ հակառակորդ է հայտարարվել։ Այսինքն՝ մենք պոտենցիալ հակառակորդ ենք, մենք ինքներս այդպես ենք մեզ դիրքավորել, բոլոր հարմար առիթներով ասել ենք, որ հավատարիմ ենք Եվրասիական տնտեսական միության, սլավոնաթուրքական միության դաշինքին։

Այսինքն՝ այդպիսի հայտարարություններ, երբ մենք անում ենք, նրանց կողմից ի՞նչ պատասխան ստանանք, ասեն՝ շնորհակալություն, որ դուք ուզում եք ռմբակոծել մեր երկիրը, մեզ դարձնել ձեր նմա՞ն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ մեր զրուցակցի՝ Սվիտալսկու գիրքը հայտարարություն է դժգոհության մասին. «Պետք է կողմնորոշվենք՝ մենք Եվրամիությա՞ն, քաղաքակիրթ աշխարհի՞ հետ ենք, նրանց դաշնակի՞ցն ենք, նույն շահերն ու արժեքնե՞րն ունենք, թե՞ մենք Լուկաշենկոյի, Պուտինի հետ ենք։ Մենք է՞լ ենք «Նովիչոկով» մեր հակառակորդներին սպանողների հետ, ցուցարարներին կրակողների հե՞տ ենք»։

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ այնպես չէ, որ Հայաստանը չի ցանկանում Եվրամիության հետ ունենալ ավելի սերտ հարաբերություններ, քան հիմա։ «Բայց սա երկկողմանի երթևեկությամբ փողոց է, և միայն Հայաստանի ցանկությունը քիչ է։ Ես ինքս կողմնակից եմ Հայաստանի ու Եվրամիության, Հայաստանի և ՆԱՏՕ-ի հարաբերությունների խորացմանը, բայց միայն դա քիչ է։ Մենք տեսնում ենք, որ դա դիտարկվում է որպես զրոյական գումարով խաղ Արևմուտքի ու Ռուսաստանի միջև։ Ռուսաստանը համարում է, որ ընդհանրապես հետխորհրդային տարածքը, այդ թվում՝ Հայաստանը, իր սեփական էքսկլյուզիվ գերակա շահերի գոտին է, որտեղ որևէ մեկը չպետք է գա ու առանց իր թույլտվության հարաբերություն հաստատի, իսկ Արևմուտքը չի ուզում մտնել նման դիմակայության մեջ։ Հետևաբար՝ Հայաստանի ցանկությունը կամ դրա ավելի ու պակաս լինելը այստեղ որևէ դեր խաղալ չէր կարող, քանի Արևմուտքը համանման ակտիվություն չի ցուցաբերել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեհրաբյանը հիշեցնում է, թե ինչ է տեղի ունեցել Արևելյան Եվրոպայում։ «Այն ամենը, ինչ տեղի ունեցավ այնտեղ, տեղի ունեցավ սկզբից Սովետական միության կրիտիկական թուլացմամբ, այնուհետև՝ փլուզմամբ։ Այդ իրադարձությունը 20-րդ դարի ամենապայծառ իրադարձություններից մեկն էր նացիստական Գերմանիայի ջախջախման հետ մեկտեղ։ Այդ ժամանակ, այո՛, Արևելյան Եվրոպայի երկրները ցանկություն ունեին ինտեգրվել Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին, և համանման ցանկություն ու նաև գործնական քայլեր էր անում նաև հակառակ կողմը։ Իսկ Հայաստանի դեպքում դա չենք տեսնում, այնպես որ, ես այդքան էլ միանշանակ չէի համաձայնվի այդ ամենի հետ»,-եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում