Լուրեր
Մտադիր չե՞ք վերացնել սահմանապահ բնակավայրերի նկատմամբ տարբերակված մոտեցումը. Բաբաջանյան
  • 15:25
  • 2020-09-18
  • Դիտումներ՝ *

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է Սահմանամերձ համայնքների սոցաջակցության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը:

«Գեղարքունիքում ևս ունենք սահմանապահ բնակավայրեր, և բնակիչներին ամենահուզող հարցը այդ տարբերությունը վերացնելն է: Չե՞ք դիտարկում այս տարբերակված մոտեցումը վերացնելու հնարավորությունը»,- Սիսակ Գաբրիելյանին հարցրեց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:

Բաբաջանյանի խոսքով` պետք է մտածել բովանդակային ավելի մեծ լուծումներ գտնել մեկ օրենքի շրջանակներում:

 

Մանրամասն՝ տեսանյութում:

 

  • Դիտումներ՝ *