Լուրեր
Վանեցյանի ու ՀՅԴ-ի հետ համագործակցությունը ԲՀԿ-ի համար ինքնասպանություն է
  • 12:30
  • 2020-09-18
  • Դիտումներ՝ *

«Հանրապետություն» կուսակցության, ինչպես նաև Երևանի ավագանու անդամ Անի Խաչատրյանը բացասական է վերաբերվում կառավարության նոր նախագծին, որով առաջարկվում է, որ այսուհետ հայտարարագիր պետք է ներկայացնեն նաև ավագանու անդամները։ Նշում է՝ իրենց հետ որևէ մեկը քննարկում չի ունեցել, բացի այդ, Խաչատրյանի խոսքով՝ ավագանուն պետությունը չի վարձատրում, հետևաբար ճիշտ չէ հայտարարագիր պահանջելը այն դեպքում, երբ ավագանու թեկնածու դառնալիս նրանք արդեն իսկ ներկայացնում են։

Անդրադառնալով ներքաղաքական թեմաների, մասնավորապես հարցին, թե իր համար հասկանալի՞ է՝ ինչու են այսօր քաղաքական գործընթացները զարգանում կրթական ոլորտի վրա, նշում է՝ դպրոցների բացման հետ մեկտեղ ոլորտի շուրջ խոսակցությունները ակտիվացան, իսկ ինքը տուրք չտվեց այն ապատեղեկատվությանը, որով հեղեղված է մամուլը՝ կապված դպրոցներում սեռական կրթության և այլնի հետ։

  • Դիտումներ՝ *