Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

«Ոչ մի բան չի փոխվելու, էլի մաշված մեքենաներով են սպասարկելու»․ ինչ է իրենից ներկայացնում միասնական երթուղային ցանցը

Հայաստանում 1-1․5 տարվա ընթացքում միասնական երթուղային ցանց կգործի։ Կարգը մշակված է, ծրագրային ապահովումը կա, մշակվում է մրցույթի անցկացման կարգը: Այս մասին ԱԺ-ում հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը։

«Գտնվում ենք այն փուլում, որ մշակում ենք մրցութային կարգը: Որոշակի պայմաններ ենք սահմանում: Այդ կարգը ներկայումս գտնվում է կառավարությունում, հենց նոր կարգը ընդունվի, մրցույթները կհայտարարվեն»,- ասաց Սիմոնյանն ու հույս հայտնեց, որ կարգը 1-1.5 ամսվա ընթացքում կընդունվի:

Կարգի ընդունումից անմիջապես հետո կհայտարարվի մրցույթը: Մրցույթն ըստ կարգի հայտարարվում է համակարգի ներդրումից 3 ամիս առաջ:

Փոխնախարարի խոսքերով՝ միասնական երթուղային ցանցի ներդրումից հետո էլ միջհամայնքային երթուղիները պետք է սպասարկեն մասնավոր ընկերությունները:

ՀՀ փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը կարծում է, որ այս միասնական համակարգը որևէ բան չի փոխի երթուղային սպասարկման ոլորտում։

«Ո՛չ որակի, ո՛չ քանակի, ո՛չ սպասարկման հետ կապված ոչ մի փոփոխություն չի կարող լինել։ Հիմա էլ նույն մասնավորը սպասարկում է, հետո՞։ Էլի մաշված մեքենաներով փոխադրում են իրականացնելու»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հրանտ Եղիազարյանը։

Նրա խոսքերով՝ մասնավոր ընկերությունները, մասնագիտական շահագրգիռ շրջակաները տեղյակ չեն այս որոշումից, որևէ հանրային քննարկում տեղի չի ունեցել։ «Հանրային քննարկում տեղի չի ունեցել։ Իրենք նստել իրենց աշխատասենյակներում միասնական երթուղային ցանց են ստեղծել։ Կամ ի՞նչ է նշանակում միասնական երթուղային ցանց։ Ենթադրենք՝ Հրազդանում լավ սպասարկում է, Վայքում՝ ոչ։ Ի՞նչ են անելու։ Վայքից տանելու են Հրազդա՞ն, թե՞ այնպիսի ֆանտաստիկ բաներ են մտածելու, որ մարդկանց նորմալ սպասարկի։ Հնարավոր չէ դա»,- նշեց Հրանտ Եղիազարյանը՝ հիշեցնելով, որ նախկին իշխանությունների օրոք Արմավիրում փորձեցին նման մի կարգ ներդնել, որը տապալվեց։

Փոխադրողների միության նախագահը շեշտեց, որ մենք այսօր ունենք բազմաթիվ գյուղեր, որոնք կազմակերպված երթուղային սպասարկում չունեն, մեքենա չի մտնում այդ գյուղեր, մարդիկ փոխադրում իրականացնում են պատահական մեքենաներով։

«Եթե իրենց ասածով մեքենաների թվաքանակի կրճատում է տեղի ունենալու, ապա ինչպես ենք սպասարկելու քաղաքացիներին, երբ հիմա, ունենալով այսքան շատ սպասարկող մեքենաներ, չենք կարողանում իրականացնել նորմալ երթուղային սպասարկում»,- հարցադրում արեց Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում