Վենեսուելայի 57-ամյա նախագահ Ուգո Չավեսը ծննդյան օրը նշել է պարելով և խոստացել է, որ կհաղթահարի քաղցկեղը, առաջիկա 20 տարիներին էլ դեռ կմնա իշխանության: Այս մասին հաղորդում է BBC-ն: Կողմնակիցների առաջ ելույթի ժամանակ Չավեսը զգուշացրել է, որ շուտով կզրկվի մազերից, ինչը քիմիաթերապիայի հետևանք է, և որ դա իրենից ամիսներ կխլի:
Չավեսի տեսքը բավական լավ է եղել. Նակարողացել է երգել ու ազգային պար պարել, որն ուղեկցվել է նվագախմբի կատարմամբ: «Ես 57-ամյակս դիմավորում եմ նոր կյանքի վերադարձած: Ինչպես փյունիկ՝ ես վերադարձել եմ ընդմիշտ»,- ասել է Չավեսը, որին ընդդիմախոսները մեղադրում են հիվանդությունը սեփական նպատակներին ծառայեցնելու համար:








































