Թուրքական Cumhuriyet թերթի ներկայացմամբ՝ Թուրքիայի հարավարևելյան հատվածում ընկած քրդաբնակ Քահրամանմարաշի (Մարաշ) Նուրհաք շրջանում ականի վրա պայթել է թուրք զինծառայողների ավտոմեքենան։
Պայթյունի հետևանքով զոհվել է թուրքական ժանդարմերիայի 1 ծառայող, 4-ը վիրավորվել են։ Վիրավոր զինծառայողները փոխադրվել են մոտակա հիվանդանոցներ։
Դեպքի վայրում ժանդարմերիան և ոստիկանությունը լայնամասշտաբ գործողություններ են իրականացնում։ Կատարվում է հետաքննություն։
Հիշեցնենք, որ դեռևս 1839 թվականին Օսմանյան կայսրությունում ստեղծված ժանդարմերիան ոստիկանական գործառույթներ է իրականացնում այն վայրերում, որոնցում ոստիկանությունը գործունեություն չի ծավալում։ Ասենք նաև, որ 250,000-անոց անձնակազմ ունեցող ժանդարմերիան ենթարկվում է զինված ուժերին։










































