Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը հեռախոսազրույցում քննարկել են Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակում փոխգործակցությունը։ Ռուսական կողմը վերահաստատել է իր պատրաստակամությունը համագործակցության ուղղությամբ։ Այս մասին տեղեկացրել է ՌԴ ԱԳՆ-ն։
«Զրուցակիցներն անդրադարձել են ռուս-գերմանական հարաբերությունների հեռանկարներին, ինչպես նաև Նավալնիի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված երկկողմ և բազմակողմ միջազգային փոխգործակցությանը։ Ռուսական կողմը հաստատել է իր պատրաստակամությունը համագործակցելու այդ հարցում»,- ասված է հաղորդագրության մեջ։
ՌԴ ԱԳ նախարարը նաև հորդորել է հրաժարվել Նավալնու հետ կապված իրավիճակի հետագա քաղաքականացումից։