Friday, 26 04 2024
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր
Ադրբեջանից գազ գնելը նույնպես չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է. Թունյան
Դեմ չեմ բարձր աշխատավարձերին, բայց պետք է համապատասխանեն իրենց գործառույթներին. սա մեր բացթողումն է
Օտար երկրների ալիքների փակելը բարդ է, պետք է գտնել քաղաքական օրակարգ չթելադրող կարգավորումներ
16:24
Ֆինլանդիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի ուժերի մասնակցությամբ զորավարժությունները
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
16:08
Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ 50 միլիոն եվրո արժողությամբ
«Նոյեմբերի 9»-ից հրաժարվելու փոխարեն շատ ավելի լավ է Բաքվի հետ բանակցել ապաշրջափակման օրակարգը
15:50
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները
15:40
Պենտագոնը Գազայի ափերի մոտ սկսել է նավամատույց կառուցել հումանիտար օգնություն հասցնելու համար
15:30
Tiktok-ը կպայքարի Ջո Բայդենի որոշման դեմ
15:20
Մեկնարկել է Ալիև-Շոլց հանդիպումը
ՊԵԿ-ը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը
15:10
Բլինքենն այսօր կհանդիպի Չինաստանի նախագահին
Լուծում ենք Հայաստանի՝ առաջիկա տասնամյակներում լինելիության հարցը. վարչապետ

Հանրությունը՝ խաչաձև կրակի տակ. նոր ընդդիմության նոր աստիճանը

ՍԴ դատարանակազմի թափուր տեղերի լրացման խորհրդարանական ընտրությունը սոցիալական ցանցերում, հանրային ակտիվում, քաղաքացիական, քաղաքական մի շարք շրջանակներում արժանացավ քննադատության ու դատավորների երեք արդեն բավականին հայտնի թեկնածուներին հավանություն արժանացնելու «Իմ քայլը» խմբակցության հասցեին կոշտ գնահատականների:

Այդ ամենը գերակշռող մեծամասնությամբ ուղեկցվում էր բավականին հուսահատ, ապատիկ եզրահանգումներով, որոնց հեղինակները տեղի ունեցած ընտրությունը դիտարկում էին պետության համար ծանր հետևանքի կանխատեսման պրիզմայով: Այստեղ, անշուշտ, որևէ մեկը չի կարող երաշխավորել այս կամ այն արդյունք կամ հետևանք, և, խոշոր հաշվով, դատավորը Հայաստանի քաղաքացին է՝ հետագա զարգացումների հանդեպ իր գնահատականով, որը ձևավորելու համար էլ ի վերջո պայքարում են քաղաքական ուժերը և հանրային դաշտի այլ դերակատարներ: Սակայն այստեղ, թերևս, կա մի շատ կարևոր հանգամանք, որը պետք է հաշվի առնել կառավարման ընթացիկ քայլերը գնահատելիս: Ինչի՞ վրա է խաղում Հայաստանում կառավարած նախկին համակարգը ներկայումս: Ակնառու է՝ այդ խաղը կառուցված է հանրային ապատիայի, հիասթափության, հուսահատության վրա: Տեղեկատվա-քարոզչական ամբողջ ռեսուրսը ուղղված է «պետության կործանման» տպավորություն կամ համոզում ձևավորելուն: Հետևաբար՝ այն խմբերը կամ ուժերը, որոնք չեն հարում նախկին համակարգին, բայց նաև բազմաթիվ դժգոհություններ ու դիտողություններ ունեն նոր մեծամասնության գործունեության և քաղաքականության առնչությամբ, ռեֆորմների բովանդակության և ընթացքի, կադրային լուծումների առնչությամբ, զուգահեռ ունեն մի խնդիր՝ կամա, թե ակամա չնպաստել ապատիայի և հուսահատության խորացմանը միտված նախկին համակարգից եկող ջանքին:

Ասել կուզի, ներկայիս իշխանության քննադատությունը այդ ուժերը պետք է կառուցեն ամենևին ոչ թավշյա հեղափոխության հանդեպ հանրության վստահության հաշվին, ներկայիս խնդիրները, բացթողումները, սխալները չպետք է փոխկապակցեն հեղափոխության հետ, որպեսզի հանրությունը չհայտնվի հուսահատության և հիասթափության տանող խաչաձև կրակի ներքո: Դրանից հենց հանրությունն է տուժելու, այլ ոչ գործող իշխանությունը: Հետևաբար՝ այդ իմաստով Հայաստանի համար առանցքային խնդիր է դառնում քաղաքական այն ուժի ձևավորումը, որը, լինելով ընդդիմություն ներկայիս կառավարող ուժին և հավակնելով լինել հաջորդ իշխանությունը, հանրությանն այդ իմաստով կտա հուսադրող, ոգևորող, ապագայի վերաբերյալ պատկերացումներ և ջանք գեներացնող, մոտիվացնող բովանդակություն: Միևնույն է, նախկինի և ներկայիս միջև կոշտ խաղում չկա երրորդի տեղ: Այդ ոճում հաղթելու է կա՛մ ներկան, կա՛մ նախկինը: Երրորդ ճանապարհ այդ իմաստով չկա: Կա երկրորդ հարթություն, որտեղ առաջինը լինելու հնարավորություն ունի հենց այն ուժը, որը կկարողանա ապահովել վերոհիշյալ բովանդակությունը, ներքևում թողնելով մյուս ուժերին և ստիպելով նրանց հետագայում մրցակցել արդեն հենց այդ աստիճանի վրա երկրորդը լինելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում