ԵՊՀ ուսանողները պահանջում են ուսման վարձերի մասնակի փոխհատուցում: Այսօր ուսխորհրդի նախաձեռնությամբ ուսանողները ԵՊՀ գլխավոր մասնաշենքից քայլերթ են իրականացրել դեպի կառավարության շենք՝ խնդրանք-պահանջագրով, որը ստորագրել է ավելի քան 5000 ուսանող:
Ուսանողների կարծիքով, համավարակով պայմանավորված հեռավար կրթությունը բարձր որակով չի ընթացել, ինչի հետևանքով տուժել են միայն ուսանողներն ու հիմա ստիպված են վճարել չստացած կրթության դիմաց:Բացի այդ, ուսանողները նշում են , որ այս ընթացքում , նրանց ծնողները ևս մատնվել են հարկադիր պարապուրդի , ինչը նույնպես բարդացնում է ուսման վարձի վճարումը: