ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Ցավոք, հեղափոխության կարգախոսներից ու հռչակումներից շատերը խլացել են բյուրոկտրատական աղմուկի մեջ։ Բայց այդ կարգախոսներն ու հռչակումները շարունակում են արդիական մնալ հարյուր հազարավոր մարդկանց մտքերում ու ցանկություններով, հետևաբար դրանք լեգիտիմ հռչակումներ ու կարգախոսներ են, որոնք իրականություն են դառնալու բոլոր դեպքերում, այս կամ այլ իշխանության պայմաններում։
Ավելի լավ Հայաստան ունենալու տեսլականը չափազանց թանկ է, որպեսզի այն զոհաբերվի որևէ քաղաքական ուժի կամայականությանն ու քմահաճույքներին, անհետևողականությանն ու ոչ կոմպետնետությանը։
Հետևաբար՝ ի գիտություն ընդունելով այլևս այսպիսի գորշ կազմով Սահմանադրական դատարան ունենալու իրողությունը, ես, դուք, մենք բոլորս շարունակելու ենք մեր պայքարը՝ հանուն դատական համակարգի առողջացման, իրավապահ համակարգի բարեփոխումների, հանուն արդարության ու արդարադատության վերականգման և հանուն Հանրապետության։
https://www.facebook.com/babajanyana/photos/a.2323937550970292/3646102368753797/?type=3&theater