Tuesday, 14 05 2024
13:45
Ավստրիայի արտգործնախարարը պատրանք է անվանել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը
Ցուցարարը հանրահավաքների էր եկել երկարաշեղբ սրով. նա ձերբակալվել է
Քաղաքական հայացքներով պայմանավորված` մարդկանց բռնության ենթարկելու կոչ են հնչեցրել
Լրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Դանիայի Թագավորության վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ
Ազնիվ կլիներ՝ մտնեիք Քոչարյանի դաշինք ու ընտրություններին մասնակցեիք. Վարդանյանը՝ Գալստանյանին
Ֆլեշ-մոբ՝ ավագանու նիստին
13:30
Բայդենն օրենք է ստորագրել է Ռուսաստանից ուրանի ներկրումն արգելելու մասին
Բելգորոդի երկնքում ոչնչացվել է 25 արկ, վնասվել են բազմաբնակարան շենքեր․ կա վիրավոր
Քաղաքական հայացքներով պայմանավորված` սոցցանցի միջոցով մարդկանց բռնության ենթարկելու կոչ հնչեցնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Հայաստանի տնտեսության առանցքում պետք է լինի բարձր տեխնոլոգիաների զարգացման տեսլականը
13:00
Պուտինը մայիսի 16-17-ը պետական այց կկատարի Չինաստան
12:45
Նավթի գներն աճել են. 13-05-24
«Մինսկի խումբը լուծարելու ժամանակն է». Ալիև
Վոլգոգրադի մարզում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից «կողմնակի միջամտության պատճառով»
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը
Ադրբեջանը Իրանի հետ լարվածությու՞ն է հրահրում
Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին
Եվրոպական ներդրումային բանկի այս ծրագրի գնահատված ընդհանուր արժեքը կկազմի 37.1 մլն եվրո. փոխքաղաքապետ
ՔՊ խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին Երևանի ավագանիում կփոխարինի Քրիստինե Վարդանյանը
Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի օգնականին
Քաղաքացին ընկել է մոտ 7 մետրանոց փոսը․ նա հոսպիտալացվել է
11:00
«Նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է»․ Պատել
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00

Մաքսազերծման նոր չափորոշիչներն ինչ-որ տեղ արդարացի են, բայց․․․

Հագուստի մաքսազերծման նոր չափորոշիչները առևտրականների շրջանում բողոք է բարձրացրել։  Ըստ օրենքի` ներմուծվող հագուստը մաքսազերծվում է մյուս ապրանքների մաքսազերծման ընթացակարգերով։ Այսինքն` այլևս չի լինելու կիլոգրամով մաքսազերծում, այլ հաշիվ-ապրանքագրերում պետք է նշված լինեն ապրանքների ստույգ քանակները, գները, անվանումներն ու մոդելները։ Ըստ այդմ էլ կսահմանվի ապրանքի մաքսազերծման գին։

«Առաջին լրատվական»-ը օրեր առաջ զրուցել է Մալաթիա տոնավաճառի առևտրականների հետ, ովքեր հագուստ են ներմուծում հիմնականում Թուրքիայից ու այս օրենքը առաջին հերթին իրենց է հարվածում։ Առևտրականները պնդում էին, որ առանց այլընտրանք առաջարկելու, կառավարությունը չպետք է նման քայլի գնար, քանի որ առևտուրը տարիներ շարունակ նրանցից շատերի, եթե ոչ բոլորի, համար ապրուստի միակ միջոցն է հանդիսանում։ Նրանք մեզ հետ զրույցում նշում էին, որ չեն կարողանա ապրանք ներմուծել, քանի որ գները մի քանի անգամ բարձրանալու են, հետևաբար ձեռնտու չէ, փակելու են տաղավարները գնան։

Այս տեսակ փոփոխությունները հիմնավորվում են տեսական արտադրությունը խթանելու նպատակով ու թուրքական ապրանքը ՀՀ-ում պակասեցնելու անհրաժեշտությամբ։

Տնտեսագիտական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Գագիկ Վարդանյանը դեմ չէ, որ ապրանքները տարանջատվեն ու մաքսազերծվեն առանձին հաշիվ-ապրանքագրերով, սակայն, նա չի կարծում, թե թեթև արդյունաբերությունը կարող է մեկ օրում մրցունակության այդպիսի մակարդակի բարձրանալ, որ փոխարինի ներմուծմանը, համակարգերը պետք է աշխատեն։

«Նախ նշեմ, որ այն պետությունը, որի մասին խոսում ենք, երկար ճանապարհ է անցել, ինովացիոն տնտեսություն ունի։ Արևելքի ի մի խոշոր երկրից կար, որտեղի առանձին գործարարններ գալիս-գնում այցելում են այդ երկիր՝  էին այնտեղ թեթև արդյունաբերության արտադրանքի նոր նմուշներ վերցնելու ձեռք բերելու համար։ Ինչո՞ւ, որովհետև նրանց համար պատճենելը խնդիր չէ, շուրջօրյա աշխատում են ու մեծ շուկա է։ Նորից եմ ասում՝ ինովացիոն տնտեսություն է այդ երկրում։ Թեթև արդյունաբերությունը չի կարող մեկ օրում մրցունակության այդպիսի մակարդակի բարձրանալ, համակարգերը պետք է աշխատեն, մանկապարտեզից ու դպրոցից մինչև բուհեր պետք է պատրաստել ճարտարագետներ՝ ապագա հետազոտողներ և ապրանքներ մշակողներ աշխատեն։ Պետք է լավ իմանալ շուկայի զարգացման միտումները ու արագ արձագանքելն։ Կան արտադրատեսակներ, որոնք մշակվում են 10-15 օրում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց տնտեսագետը։

Վարդանյանի խոսքով՝ 30 տարում կարելի էր Մարս մոլորակ հասնել․ «Իսկ մենք 30 ունե՞նք տարում  թեթև արդյունաբերության մրցունակ արտադրանք։ Ճիշտ է ժամանակին մենք ամբողջ խորհրդային միությանը կոշիկ էինք մատակարարում, բա ինչու՞ հիմա չենք մատակարարում։ Ուրեմն խնդիր կա չէ՞։ Ուրեմն դժվար է մրցունակություն ապահովել, մրցակցելը։ Եթե ուզում ես այդ ոլորտում մնալ, պետք է ինովացիոն մոտեցում ցուցաբերես։ Հիմա մեզ մոտ այդ ռեսուրսը չկա»,- տեղական արտադրանքի մրցունակության ու խթանման վերաբերյալ նշեց մեր զրուցակիցը։

Գալով մաքսազերծման նոր կանոններին, հագուստի ոչ կիլոգրամով մաքսազերծմանը, Վարդանյանը այն համարեց ինչ-որ տեղ արդարացի հարկում, քանի որ ներմուծվող կիլոգրամով ապրանքի մեջ կարող են շատ էժան և շատ թանկարժեք ապրանքներ լինել։ «Դա արդարացի հարկում է։ Խնդիրն այն է, որ մենք պետք է դիվերսիֆիկացնենք մեր ներմուծման շուկաները։ Հիմա այդպես է ստացվել՝ այդ երկրից են բերում, բայց հնարավոր չէ ամբողջությամբ ներմուծումը փոխարինել տեղական արտադրությամբ։ Սննդի արտադրության հարցում դա հաջողությամբ ստացվել է։ Մենք 30 տարվա մեջ սննդի արդյունաբերությունում շատ ներմուծվող ապրանքներ փոխարինել ենք տեղականով։ Եթե որոշ ոլորտներում ավանդույթները կարողանան վերականգնել, հնարավոր կլինի զարգացնել նաև թեթև արդյունաբերությունը։ Պետք է ուսումնասիրություններ կատարվեն»,- կարծիք հայտնեց տնտեսագետը։

Ըստ Գագիկ Վարդանյանը՝ պետությունը չպետք է հույսը դնի գյուղատնտեսության, թեթև արդյունաբերության, զբոսաշրջություն ոլորտների զարգացման վրա, հաշվի առնելով նաև Հայաստանի տարածաշրջանային դիրքը։ «Մենք պետք է էֆեկտիվ տնտեսություն ունենանք և հիմնված առաջավոր տեխնոլոգիաների վրա։ Թեթև արդյունաբերություն, զբոսաշրջություն, գյուղատնտեսություն, դրանք այնքանով որքանով։ Տնտեսության համար գերակա ուղղություններ չպետք է համարվեն։ Թեթև արդյունաբերությունը ապագա չէ։ Իսկ գյուղատնտեսությունը գտնվում է քարե դարի վիճակում, տեխնիկա չկա, չի հերիքում։ Մեր գյուղատնտեսությունն այսօր երկու-երեք անգամ ավելի ցածր էֆեկտիվությամբ է աշխատում, քան խորհրդային տարիներին։ Հիմա ես կարծում եմ, որ մենք դեռևս չենք կողմնորոշվել մեր տնտեսության կառուցվածքի բարելավման առումով։ Կառուցվածքային հստակ կողմնորոշում չկա, ինչ-որ փորձեր արվել են, բայց չի ուրվագծվում, թե մենք դեպի ուր ենք գնում»,- ամփոփեց Գագիկ Վարդանյանը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում