Իրադրությունը մարտական պայմաններին առավել մոտեցնելու նպատակով զորավարժության անցկացման համար ընտրվել է բարդ լեռնային տեղանք: Ստուգվել են ստորաբաժանումների ներդաշնակման կարողությունները և անձնակազմի պատրաստվածությունը:
Ներգրավված ստորաբաժանումները ցուցաբերել են մարտական պատրաստականության բարձր աստիճան և հաջողությամբ կատարել առաջադրված բոլոր խնդիրները։