Այսօր վաղ առավոտյան Ուկրաինայի Լուգանսկի շրջանի հանքահորերից մեկում մահացել է 16 հանքափոր, երկուսը հոսպիտալացվել են: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը՝ հղում կատարելով Ուկրաինայի արտակարգ իրավիճակների նախարարությանը:
Եվս 6 հաքնափորի ճակատագիր հայտնի չէ: Պայթյունը տեղի է ունեցել «Սուխոդոլսկ-վոստոչնայա» հանքահորում՝ 915 մետր խորության վրա: Ընդհանուր առմամբ՝ տվյալ պահին հանքահորում աշխատում էր 28 հանքափոր:










































