Թերթը գրում է, որ այսօր քրեական վերաքննիչ դատարանում շարունակվելու է ՀՀ մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի տան վրա կատարված ավազակային հարձակման գործով դատաքննությունը: Ելույթ է ունենալու գործարար Արա Կարապետյանը, որին ընդհանուր իրավասության դատարանը՝ Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ դատապարտել է 15 տարի ազատազրկման.
«Նա ոչ միայն փորձելու է հիմնավորել իր անմեղությունը, այլև խոստացել է դատարանում սենսացիոն հայտարարություններ անել՝ մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ»,- գրում է «Հրապարակ»-ը: