Նոր հրդեհ է գրանցվել Բեյրութի նավահանգստում, որը հաջողությամբ մեկուսացվել է: Այս մասին հայտնում է լիբանանյան Lebanon Debate լրատվական պորտալը:
Ավելի վաղ Բեյրութի նավահանգստում ուժեղ հրդեհ էր բռնկվել: Տեղական լրատվամիջոցները հաղորդել էին, որ հրդեհը տեղի է ունեցել Duty Free տարածքում գտնվող պահեստներից մեկի տեղում: տեղում աշխատում են հրշեջ ջոկատները: