Monday, 06 05 2024
Գիտեք՝ ես չե՞մ ուզում լրագրող ծեծեմ, բայց դրա իրավունքը չունեմ, արգելված է
15 տարվա ընդմիջումից հետո, առաջին անգամ է Հայաստանի դրոշը տեղադրվում մեր նախրարությունում
Սահմանադրական պահանջ իշխանությանը՝ պաշտապանել ՀՀ քաղաքացու արժանապատվությունը
Մեր երթը անձի մասին չի, սա մեր ինքնաճանաչման և ինքնագնահատականի մասին է
Կիրիլի անունով երդվող նեխած, բոտուլիզմը մեջը կոնսերվաները թափվել են Հայաստանի փողոցներ
Ի սկզբանե՞ էր բանը «քրիստոնեապետության»
Ժիրայր Ոսկանյանի դեմ Միկա Բադալյանի բռնարարքը տիրաժավորվում է և ոչ՝ դատապարտվում
Դավադիր կերպով իշխանափոխություն են ուզում․ դրսից ուղղորդված շարժում է
Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ մայիսի 8-ին նախատեսվում է Փաշինյան- Պուտին երկկողմ հանդիպումը
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
21:30
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին տեղեկությունները
21:20
Սի Ծինփինը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար
21:10
Չինաստանն աջակցում է Պաղեստինի լիիրավ անդամակցությանը ՄԱԿ-ին
Արարատ Միրզոյանի հայտարարությունը. թուղթ կա՞ Ալմաթիի սեղանին
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սյուն
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
20:20
Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից
20:10
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին
Միրզոյանը վստահություն է հայտնել, որ Հայաստան-ԵՄ ծրագրերն առաջ կգնան նաև Հունգարիայի նախագահության ընթացքում
Հայաստանը դիտարկում է ԵՄ անդամ երկրներ վերականգնվող էներգիա մատակարարելու հարցը
19:20
Եվրահանձնաժողովը ԵՄ երկրներին է փոխանցել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթի նախագիծը․ ԶԼՄ-ներ
ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, կլինեն նաև ուղիղ չվերթներ․ ԱԳ նախարար
19:00
Անգլիայի տեղական ընտրություններում պահպանողականները կորցրել են տեղերի գրեթե կեսը
Ինչի մասին է «ղողանջում» Ալմա Աթան
Իսրայելը Ռաֆահից 100.000 մարդ է ցանկանում էվակուացնել
18:40
ԵՄ-ն Կիևում կբացի ռազմական նորարարությունների գրասենյակ, իսկ արկերի արտադրությունը կհասցնի 2 միլիոնի
18:30
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը ժամանել է Իրան՝ մասնակցելու միջուկային խորհրդաժողովին
18:20
Ֆրանսիան և Չինաստանը պետք է համագործակցեն Ուկրաինայի հարցում. Մակրոն

Հայ-թուրքական թելի կորուստը. ահա Մոսկվայի մտահոգությունը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը պաշտոնական այցով մեկնել է Եգիպտոս: Մինչ Եգիպտոս մեկնելը Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջաֆար Զարիֆի հետ, քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ ռեգիոնալ անվտանգության հարցեր, ընդ որում՝ ոչ միայն կովկասյան, այլև մերձավորարևելյան ռեգիոնին վերաբերող: Գրեթե կասկած չկա, որ օրակարգում գերական Թուրքիայի հարցն է, ինչպես որ այդ հարցն է ներկայումս միջազգային հարաբերությունների մի նշանակալի սեգմենտի օրակարգում: Ֆրանսիայի նախաձեռնությամբ տեղի է ունենում միջերկրածովյան ափամերձ պետությունների վեհաժողով, որը ոչ ֆորմալ միջազգային ձևաչափ է: Հայաստանը Թուրքիայի զսպման համար պետք է ընդլայնի ձևաչափերը, հուլիսյան հաղթական մարտերից հետո հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Թուրքիայի ագրեսիվ արձագանքի մասին: Հայաստանը նկատելիորեն աշխուժացրել է աշխատանքը այլ ձևաչափերի ուղղությամբ, ինչը, մեծ հավանականությամբ, բավականին անբարյացակամ վերաբերմունքի է արժանանում Ռուսաստանում, ինչի վկայությունը ռուսական մեդիայում Հայաստանի դեմ հրապարակումների հերթական ակտիվ շրջանն է: Ընդ որում, դրանցում հատկանշական են շեշտադրումները, որ Հայաստանը լարում է ռեգիոնալ իրավիճակը, որ փաստի առաջ է դնում ՀԱՊԿ և այլն: Այդ շեշտադրումները մատնում են ռուսական քաղաքականության անհանգստությունը: Անհանգստությունը Թուրքիայի հարցում Հայաստանի քաղաքականության դիվերսիֆիկացիայի իմաստով, այն առումով, որ Երևանը թուրքական ուղղությամբ իր քաղաքականությունը կառուցելիս կչեղարկի ռուսական «համակարգման» մենաշնորհը:

Բանն այն է, որ Մոսկվան ներկայումս բոլորովին դեմ չէ, որ Երևանը համարձակ խոսի թե՛ Ադրբեջանի, թե՛ Անկարայի հետ: Բայց Ռուսաստանը միաժամանակ մտավախություն ունի, որ Հայաստանը համարձակ կխոսի նաև իր հետ, և ապահովելով դիվերսիֆիկացիան Թուրքիայի զսպման քաղաքական-դիվանագիտական մեխանիզմների հարցում, Երևանը կարող է նրբորեն ռուսական ազդեցության տիրույթից դուրս բերել հայ-թուրքական հարաբերություն ասվածը, որքան էլ այն ներկայումս գոյություն չունի: Այստեղ է Մոսկվայի գլխավոր մտահոգությունը: Միևնույն ժամանակ, Երևանն այդ ջանքում գործնականում որևէ կերպ կասկածի տակ չի դնում ՌԴ հետ ռազմա-քաղաքական դաշնակցային հարաբերության հավատարմությունն ու հեռանկարը, և հակառակը՝ պատրաստակամություն է հայտնում էլ ավելի խորացնել այն: Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ Ռուսաստանը պատրաստ չէ դրան, պատրաստ չէ այն իրողությանը, որ հայ-ռուսական հարաբերությունը կլինի իսկապես ռազմա-քաղաքական դաշնակցային տառից ու ոգուց բխող, ոչ թե Երևանի, այսպես ասած, արտաքին քաղաքական կամ ռազմա-քաղաքական անզորությունից, որն այդ դաշնակցային հարաբերությունը վերածում է ոչինչ չասող ֆորմալության և իրականում ստեղծում է վասալային հարաբերություն: Այստեղ է, որ Ռուսաստանը պետք է վերագնահատի իրավիճակը, և Հայաստանը պետք է «օգնի» այդ հարցում, չընկրկելով այլընտրանքային ձևաչափերի ուղղությամբ աշխատանքը շարունակելու հարցում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում