Wednesday, 22 07 2026
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին

Բաքվում պատժել են հայ սպային գերեվարողներին. ինչ է պատահել

Ադրբեջանական մամուլը տեղեկություն է տարածել, որ այդ երկրի ՊՆ ղեկավարությունը պահեստազոր է ուղարկել այն զինծառայողներին, որոնք առնչություն ունեն գերված հայ սպա Գուրգեն Ալավերդյանի գերեվարմանը, ձայնագրել են հեռախոսներով և տարածել սոցցանցերում: Ինչո՞ւ է Բաքուն պատժել դա անող զինծառայողներին, այն դեպքում, երբ ադրբեջանական քաղաքականության ծանոթ ձեռագիրն ու, այսպես ասած, «ոճը» հուշում են, որ այդ զինծառայողները անգամ պետք է խրախուսվեին: Համենայնդեպս, քնած հային կացնահարած մարդասպանին հերոսացնող իշխանության պայմաններում բավականին տարօրինակ է, որ պատժում են գերեվարված հայ սպայի վերաբերյալ հեռախոսային ձայնագրությունները սոցցանց գցած զինվորներին:

Միևնույն ժամանակ, հազիվ թե այդ քայլով Բաքուն փորձում է որևէ տպավորություն թողնել միջազգային հանրության վրա: Առավել ևս, որ Ադրբեջանը դեռևս չի էլ թույլ տալիս, որ միջազգային մարդասիրական կառույցները այցելեն գերեվարված հայ սպա Գուրգեն Ալավերդյանին: Ուրեմն ինչո՞ւ են պատժվում նրանք, որոնք սոցցանց են ներբեռնել հայ սպայի գերեվարման հետ կապված տեսանյութեր: Արդյո՞ք այն պատճառով, որ այդպիսով Բաքվին զրկել են ինչ-ինչ պլաններ առաջ տանելու հնարավորությունից, օրինակ՝ այն առնչությամբ, որ հայ սպան հետախույզ և դիվերսանտ է: Բաքուն հենց այդպես էր ներկայացնում եղանակային վատ պայմանների ժամանակ դիրքերի դիտարկման ընթացքում մոլորված հայ սպային: Մինչդեռ սոցցանցերում հայտնված տեսանյութերը հնարավոր է՝ պարունակում են պատկերներ, որոնք, մեղմ ասած, հերքում են Ալավերդյանի դիվերսանտ լինելը:

Մի բան հստակ է, որ Ադրբեջանը մի կողմից՝ գերեվարել է հայ սպային և փորձում է դրա վրա քաղաքական դիվիդենդներ կառուցել և թելադրել պայմաններ, այդ թվում՝ իր երկու հայտնի քարվաճառյան դիվերսանտներին հետ ստանալու «բաղձալի նպատակը» իրագործելու համար, մյուս կողմից՝ հայտնվել է անհարմար վիճակում, և ամեն ինչ չէ, որ ընթանում է Բաքվի սցենարով:

Այստեղ անշուշտ մեր բոլորի գերխնդիրը հայ սպայի կյանքի պահպանությունն է, ինչը զգալի մասով իհարկե կախված չէ հայկական կողմից, սակայն այդուհանդերձ հրամայական է՝ անել հնարավորը, գործի դնել բոլոր ջանքերը նրա կյանքը պահպանելու և հնարավորինս կարճ ժամկետում նրան Հայաստան վերադարձնելու համար: Անշուշտ բոլորս ենք հասկանում, որ այդ հարցերը չափազանց բարդ են, սակայն դա պետության պարտավորությունն է զինվորի և սպայի հանդեպ, որը իրականացնելու համար պետք է անել հնարավորն ու անգամ անհնարինը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում