Friday, 26 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Անվտանգային նոր մարտահրավեր Հայաստանի համար

Լեհաստանը Գերմանիային առաջարկել է իր գազային ենթակառուցվածքը, եթե Բեռլինը հրաժարվի Հյուսիսային հոսք-2 գազատարից: Գազատարը, որ կառուցում է «Գազպրոմը», կիսատ է, և այն պետք է հասցնել ավարտին, սակայն ՌԴ դեմ պատժամիջոցները արգելակել են գործընթացը:

Այդուհանդերձ, դանդաղ, բայց այն կարող է ավարտվել, սակայն Նավալնու թունավորումից հետո Բեռլինը խոսում է մինչև անգամ այդ նախագծից հրաժարվելու մասին, եթե Ռուսաստանը չմիանա թունավորման քննությանը: Եթե Հյուսիսային հոսք-2-ը չավարտվի և չշահագործվի, դա ուղղակի մահացու հարված կարող է լինել ռուսական «Գազպրոմին» ՝ հաշվի առնելով այն, որ արդեն իսկ հարավային՝ թուրքական հոսքի ուղղությունը «Գազպրոմը» կորցրել է էապես: Թուրքիան ըստ էության հրաժարվել է ռուսական գազից: Եթե կիսատ մնա նաև Հյուսիսային հոսք-2-ը, ապա ըստ էության կստացվի, որ «Գազպրոմը» հայտնվում է «շրջափակման» մեջ, այն իմաստով, որ կորցնում է սպառման հիմնական ուղղություններ:

«Սիբիրի ուժը» դեպի Չինաստան ուղղվող գազամուղը, որ Ռուսաստանը փորձեց խաղարկել ղրիմյան ճգնաժամին հաջորդած պատժամիջոցների դեմ, խորքային առումով պատժամիջոցի է վերածվել հենց Ռուսաստանի դեմ, որովհետև այն խլել է հսկայական փողեր, սակայն չունի թե տնտեսական, թե քաղաքական համարժեք վերադարձելիության հեռանկար:

Այդպիսով, օղակը սեղմվում է Ռուսաստանի առանցքային քաղաքական մահակներից մեկի՝ «Գազպրոմի» հարցում: Այդ իրողությունը, սակայն, նշանակում է, որ աշխարհաքաղաքական գլոբալ թուլացման պայմաններում Ռուսաստանը ավելի է կարծրացնելու իր դիրքորոշումը, այսպես ասած, հետխորհրդային տարածքում՝ փորձելով այդ տարածքը դիտարկել գազի սպառումից դոլար հավաքելու հիմնական կամ, այսպես ասած, նվազագույն-պահուսատյին ֆոնդ: Դա էլ իր հերթին նշանակում է Հայաստանի առաջ նոր մարտահրավեր գազի հարցում կամ առնվազն դրա մեծ հավանականություն:

Ավելին, ինչպես ցույց են տալիս բելառուսական զարգացումները, մեծ հավանականությամբ Մինսկի առումով գազային հարցը կարող է հայտնվել բոլորովին այլ տրամաբանության դաշտում, քան մինչ նախագահական ընտրությունները Լուկաշենկոյի, այսպես ասած, խրոխտ պահվածքն էր: Հետևաբար Հայաստանն այդ հարցում կարող է կորցնել կարևոր շահընկեր կամ արդեն կորցրել է:

Անկասկած է, որ Հայաստանի շուրջ հասունանալու է էներգետիկ անվտանգության մարտահրավեր՝ սերտորեն շաղկապված քաղաքական ինքնիշխանությանը: Պետք է ինտենսիվացնել անվտանգության նաև այդ ճակատի ուղղությամբ Հայաստանի հնարավորինս ինքնաբավության կամ ճկունության կարողության ձևավորմանն ուղղված քաղաքականությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում