Tuesday, 14 05 2024
«Մինսկի խումբը լուծարելու ժամանակն է». Ալիև
Վոլգոգրադի մարզում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից «կողմնակի միջամտության պատճառով»
12:01
Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը
Ադրբեջանը Իրանի հետ լարվածությու՞ն է հրահրում
Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին
Ուղիղ․ Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովը
Եվրոպական ներդրումային բանկի այս ծրագրի գնահատված ընդհանուր արժեքը կկազմի 37.1 մլն եվրո. փոխքաղաքապետ
ՔՊ խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին Երևանի ավագանիում կփոխարինի Քրիստինե Վարդանյանը
Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի օգնականին
Քաղաքացին ընկել է մոտ 7 մետրանոց փոսը․ նա հոսպիտալացվել է
11:00
«Նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է»․ Պատել
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ

5G տեխնոլոգիա, Բիլ Գեյթսի «ցանկությամբ» մարդկանց չիպավորում ու այլ կեղծ տեսություններ. Հայաստանի ու տարածաշրջանի պայքարի մեթոդները

 «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Անվտանգության և գլոբալ խնդիրների փորձագետների ասոցիացիայի  տնօրեն Անգելա Գրամադան  (Ռումինիա

– Կովիդ 19-ը մեծապես ազդել է մարդկանց մտածողության վրա։ Յուրաքանչյուր ազգ  իր ուրույն ճանապարհն ունի  այդ համաճարակի դեմ  կռվելու ու այն հաղթահարելու հարցում։ Եվ միևնույն ժամանակ մենք տեսնում ենք չափից դուրս շատ կեղծ լուրեր այս համավարակի,  դրա պատվաստանյութի, մարդկանց չիպավորելու մասին։ Կարծում եք՝ քաղհասարակությունն ի վիճակի՞ է հակափաստարկների միջոցով օգնել իրենց երկրների քաղաքացիներին ստանալու ճիշտ տեղեկատվություն։

– Նախևառաջ ես կցանկանայի շնորհակալություն հայտնել Ձեզ COVID 19-ի վերաբերյալ մեր որոշ մտքերը կիսելու հնարավորություն ընձեռելու համար, մտքեր՝  նաև այն ազդեցության մասին, որին մենք արդեն ականատես ենք լինում որպես մեր երկրների հասարակ քաղաքացիներ կամ որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

Տարածաշրջանի տարբեր երկրներում քաղաքացիական հասարակությունը մեծապես նպաստել է բնակչության ճիշտ տեղեկացմանը՝ առ այն, թե ինչ է նշանակում COVID 19։ Բնականաբար, կան շատ դերակատարներ, որոնք հետաքրքրված են օգտագործել այս համաճարակը որոշակի դիվիդենդներ շահելու համար, որոնք շատ հաճախ հասարակության շահերից չեն բխում։ Այս դերակատարները համաճարակը դարձնում են հնարավորություն, որը շատ վտանգավոր է։ Շատ քաղաքական դերակատարներ ներկայացնում են սխալ տեղեկատվություն համաճարակի մասին, սխալ են գնահատում այս համաճարակի ազդեցությունը և արդյունավետորեն չեն բաշխում առկա ռեսուրսները։

Կան նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, որոնց  վրա կա որոշակի քաղաքական ուժերի ազդեցությունը՝ որոշակի ձևով գործելու համար։ Նույնիսկ եթե դժվար է հավատալ, բայց  կան ոչ կառավարական նախաձեռնություններ, որոնք պաշտպանել կամ շարունակում են պաշտպանել կոնսպիրոլոգիական տեսությունները կամ լայնածավալ ապատեղեկատվական արշավներ են սկսել կորոնավիրուսի և 5G տեխնոլոգիայի վերաբերյալ։ Ոչ բոլոր «քաղհասարակության ներկայացուցիչներն»  են անկախ գործում։ Հաճախ նման ոչ կառավարական կազմակերպությունները ազդված են ներքին կամ արտաքին քաղաքական շահերով  կամ պարզապես ստանում են որոշակի հանձնարարություններ, որոնք  էլ  տարածում են հասարակության շրջանակներում՝ առանց մտածելու հետևանքների և դրանց բացասական ազդեցության մասին, այդ թվում՝ անտեսելով համաճարակի դեմ պայքարի իշխանությունների որոշումները:

Մենք մոնիթորինգի ենք ենթարկել քաղաքացիական հասարակության մի քանի գործողություններ կամ նախաձեռնություններ, որոնք ուղղված են ապատեղեկատվության, կեղծ լուրերի և բանավեճի թեմաների դեմ պայքարին: Խնդիրը, ինչպես միշտ, ռեսուրսների առկայությունն է և անհատների՝ գործընթացներն ու երևույթները հասկանալու ունակությունը։ Այստեղ ես նկատի ունեմ այն հանգամանքը, որ քաղհասարակության ռեսուրսները շատ սահմանափակ են, շատ գործողություններ սահմանափակվել են դոնորների կողմից ֆինանսական ռեսուրսների վերաբաշխման պատճառով, կամ այս ժամանակահատվածում շահառուներին հասնելը անհնար է եղել։

Անգամ այս պայմաններում կար կամավորների ծայրաստիճան մեծ մոբիլիզացիա, փորձագետների, որոնք ճիշտ տեղեկություններ են հաղորդել, որպեսզի  պայքար մղվի կոնսպիրոլոգիական տեսությունների ու կեղծ օրակարգերի դեմ։ Եթե մենք ավելի մոտիկից նայենք  այս ամենին և քննարկենք քաղհասարակության տարբեր ներկայացուցիչների պահվածքները, ապա կարող ենք եզրակացնել, որ դեռ կա բավարար կամք համաճարակի ազդեցությունը մեղմելու ուղղությամբ։

Մյուս կողմից՝ մենք կարիք ունենք ավելի շատ  կրթվածության այն մասին, թե ինչ են  նշանակում կեղծ տեղեկություններ։ Այդ ամենը ջրի երես հանելը բավարար չէ, եթե այն չի ուղեկցվում յուրաքանչյուր քաղաքացու վերազինման համար քննադատական ​​մտածողության գործիքներով:

– Ի՞նչ կարող եք ասել Հայաստանի մասին, այլ երկրների հետ ի՞նչ նմանություններ ու տարբերություններ եք Դուք տեսնում։ Ի՞նչ զուգահեռներ կան Հայաստանի ու այլ երկրների միջև՝ այն խնդիրների, որոնց առնչվել է քաղհասարակությունը համաճարակով պայմանավորված խստացումների պատճառով։

Նախ, քաղաքացիական հասարակության արձագանքման կարողությունները տարբեր են: Որոշ երկրներում ՀԿ-ներն ավելի լավ էին գործում, մյուսներում՝ ավելի քիչ: Արձագանքը պայմանավորված է մի քանի գործոններով. ռեսուրսներ, ուսուցում, քաղաքացիական հասարակությանը մոբիլիզացնելու կարողություն:

Բայց ամենակարևորը, իմ կարծիքով, իրավիճակը հասկանալն է՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Հայաստանի պարագայում իմ ուշադրությունն առավելապես գրավեց  գրաքննության դեմ  հասարակության արագ արձագանքն ու հանրային կարծիքի մոբիլիզացիան։ Այստեղ ես նկատի ունեմ իշխանությունների ջանքերը՝ ստիպել անկախ մամուլին տպել միայն վերահսկված ինֆորմացիա Կովիդ 19-ի մասին. սա շատ վատ է։ Իշխանությունները օգտագործեցին գործող արտակարգ դրության օրենսդրությունը մարդկանց մտքերը վերահսկելու համար: Քաղհասարակությունը սրան անմիջապես և հետևողականորեն արձագանքեց։ Հետևաբար մենք կարողացանք ընդգծել այն ճանապարհը, որով կենտրոնական  իշխանությունը հետքայլ կատարեց՝ քաղաքացիական հասարակության և լրագրողների կողմից այս հարցում մոբիլիզացված հասարակական կարծիքի ճնշման ներքո:

Նման փորձեր եղել են Մոլդովայի Հանրապետությունում. գրաքննություն մտցնել և վերահսկել տեղեկատվության բովանդակությունը, թե ինչպես են իշխանությունները հաղթահարում ճգնաժամը: Մոլդովայի պարագայում Լրատվամիջոցների տեսչական համակարգող խորհրդի նախագահի որոշումը չեղյալ համարելու հարցում կարևոր էր քաղաքացիական հասարակության և այնպիսի փորձագետների միասնությունը, որոնք մամուլի հետ կապ չունեին: Գրաքննությունն այն տարրն էր, որը տարբեր պետությունների իշխանությունները չէին հապաղում օգտագործել լայն զանգվածների վարքը վերահսկելու համար: Առանց քաղաքացիական հասարակության արձագանքի ամեն ինչ շատ ավելի վատ կլիներ տեղեկատվության իրավունքը հարգելու տեսանկյունից:

Հիմնարար ազատություններն ու իրավունքները խախտվել են տարածաշրջանի երկրների մեծ մասում: Կան բազմաթիվ սահմանափակումներ, կան սահմանափակումներ, որոնց մասին երիտասարդ սերունդը մինչ այժմ չի իմացել, և SARS-CoV-2-ի ազդեցության համեմատական ​​գնահատումը երկար գործընթաց է:

– Հայաստանի վարչապետն ու իր ընտանիքը հաղթահարել են կորոնավիրուսը։ Մենք գիտենք շատ այլ երկրների ղեկավարներ, որոնք ևս ախտահարվել են այս վիրուսով՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը։ Ի՞նչ եք կարծում՝ այս հանգամանքն օգնո՞ւմ է մարդկանց համաճարակին ավելի լրջորեն վերաբերվելու։

– Սա կախված է  այն առաջնորդից, ով անցել է դրա միջով, և թե նա ինչպես է որոշել հաղորդակցվել հետհիվանդության շրջանում։ Այո՛, շատ առաջնորդներ, ովքեր վարակվել էին, վերագնահատել են իրենց մոտեցումները, թե ինչպես  պետք է մոտենալ ճգնաժամին։

Տարբերությունը յուրաքանչյուր երկրում առկա ռեսուրսներն են՝ համաճարակի ազդեցությունը նվազագույնի հասցնելու համար։ Մենք չենք կարող համեմատել Հայաստանում առկա իրավիճակը Միացյալ Թագավորության  կամ Կանադայի հետ։ Ես գիտեմ, որ Հայաստանի իշխանությունները փորձել են հնարավորինս կարգավորել իրավիճակը։ Շատ դժվար է  համեմատական վերլուծություն ներկայացնել, որովհետև կան տարբեր ելույթներ ու մոտեցումներ ձեր թվարկած բոլոր 4 երկրներում։

Մենք պետք է գիտակցենք, որ մեր տարածաշրջանում առաջնորդի օրինակը դեռ կարևոր է հասարակության համար: Եվ մենք միայն քաղաքական առաջնորդների մասին չենք  խոսում, նաև՝ հոգևորների մասին։ Ես կներկայացնեմ Մոլդովայի օրինակը. Մոլդովայում եկեղեցու շատ ներկայացուցիչներ կեղծ տեղեկություններ են ներկայացրել՝ առ այն, թե վիրուսն առհասաակ գոյություն չունի, որ COVID 19-ը օգտագործվում է հասարակությանը չիպավորելու կամ պատվաստելու համար։ Այն բանից հետո, երբ նրանցից շատերը դարձան կորոնավիրուսի զոհ, որոշները փոխեցին իրենց տեսակետը։ Եվ սա ոչ միայն վիրուսի մասին է,  այլև իշխանությունների ջանքերի ու որոշումների՝ վիրուսի տարածումը կասեցնելու  հետ կապված։ Դժբախտաբար, կան շատ քաղաքական առաջնորդներ կամ մտածողներ, որոնք

անգամ այս փորձությունն անցնելուց հետո չեն գիտակցի, որ վտանգն իրական է, և պարտադիր պատվաստում կատարելը Բիլ Գեյթսի ցանկությունը չէ:

– Քանի որ Մոլդովայում վարակվածության շատ դեպքեր կան, ի՞նչ կասեք՝ արդյոք այնտեղ քաղհասարակությունը փորձո՞ւմ է ազդել քաղաքականության մշակման վրա։

– Մոլդովայի Հանրապետությունը վարակների թվով եվրոպական առաջատարն է բնակչության պաշտոնական թվի համեմատությամբ: Իրավիճակը ծայրաստիճան լուրջ է։ Իշխանություններին չհաջողվեց վերահսկել COVID-19-ի տարածումը: Ավելին, տարբեր ժամանակներում նրանք  տարբեր կերպ էին վարվում, երբեմն անպատասխանատու, և  գործադրում  էին վերը նշված  ռազմավարությունը. օգտագործել արտակարգ դրությունը քաղաքական դերակատարների կամ գործարարների տնտեսական որոշակի շահերի առաջմղման համար։

Քաղաքացիական հասարակությունը, լրագրողների հետ հասարակության համախմբման միջոցով, նպաստեց Տեսալսողական համակարգող խորհրդի որոշման չեղարկմանը, ռեսուրսներ և կամավորներ մոբիլիզացրեց խոցելի համայնքների շահառուների համար, օգնություն առաջարկեց բժիշկներին, իր տեսակետները հայտնեց գործող օրենսդրության փոփոխության վերաբերյալ՝ ՀԿ-ների գործունեության  հետ կապված (պահանջեց քվեարկություն՝ առանց վտանգավոր փոփոխությունների):

Հանրային քաղաքականության վերաբերյալ տարբեր քննարկումների հետ կապված իրավիճակը սկզբում բավականին անորոշ էր, քանի որ պետական ​​հաստատությունները նույնպես վախենում էին խթանել դրանք՝ աշխատողների անվտանգության նկատառումներից ելնելով, բայց նաև այն պատճառով, որ կարանտինը կարգավորող օրենսդրությունը կամ արտակարգ դրությունը բերում էին բարձր ֆինանսական պատժամիջոցների (տուգանքների):

Հետագայում տեղի ունեցան առցանց բանավեճեր, որոնց միացավ  քաղաքացիական հասարակությունը, վերահսկելու պատրաստակամություն ցուցաբերեց և շարունակեց ուշադրություն հրավիրել իշխանությունների պակաս լավ որոշումների վրա, վերահսկեց պետական ​​գնումները, տեղեկացրեց բնակչությանը, առաջարկեց նոր միջոցներ և հանրային քաղաքականություն:

– Մենք կարող ենք ասել, որ շատ երկրներ պատրաստ չէին այս համաճարակին։ Շատ երկրներում Կովիդ 19-ը վերածվել է իշխանությունների դեմ պայքարի։ Ի՞նչ եք կարծում՝ քաղհասարակությունը պե՞տք է կառավարությանն օգնի այս պայմաններում, թե՞ սա ճիշտ ժամանակն է  ցույց տալու  կառավարությունների անգործությունը։  

– Սա հենց այն է, ինչ տեղի ունեցավ։ Շատ կառավարություններ պատրաստ չէին ու ձախողվեցին, բայց շատ ոչ  կառավարական նախաձեռնություններ նույնպես տապալվեցին։ Որոշները դադարեցրին իրենց գործունեությունը կամ կրճատեցին իրենց աշխատանքը։ Միևնույն ժամանակ մենք ունենք շատ հաջողված պատմություններ կամ օրինակելի մոդելներ։ Բազմաթիվ հասարակական կազմակերպությունների հաջողվել է վերազինվել կամ շարունակել անել այն, ինչ նրանք անում էին շատ ավելի արդյունավետ, շատ ավելի բարդ պայմաններում և շատ ավելի  սահմանափակ հնարավորություններով։

Այո, քաղաքացիական հասարակությունը շարունակում  է մնալ հուսալի գործընկեր կենտրոնական և տեղական իշխանությունների համար, նաև՝  խոցելի համայնքների համար, չկորցնելով իր ինքնությունը՝ որպես գաղափարների և հանրային քաղաքականության լուծումների գեներատոր: Անգամ եթե մենք հիմա գտնվում ենք շատ բարդ պայմաններում, ես չեմ կարծում, որ քաղհասարակության գործառույթն է ցույց տալ, որ կառավարություններն անգործունակ են։ Քաղհասարակության առաքելությունն այլ է՝ նպաստել հասարակության ներդաշնակ զարգացմանը լուծումների, գործընկերության, ծառայությունների միջոցով,  այն տեղերում, որտեղ պետական ​​մարմինները չեն կարողանում դերակատարում ունենալ: Եվ մենք դա արել ենք համաճարակի ընթացքում. մենք օգնել ենք, նույնիսկ եթե որոշ դեպքերում դժվար է գիտակցել  այդ ներդրումը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում