Պաղեստինյան բնակավայրերում շինարարության դադարեցման պայմաններում հնարավոր կլինի երեք ամսում համաձայնության գալ Իսրայելի հետ: Ճապոնիայում այցով գտնվող՝ Պաղեստինյան ինքնավարության վարչապետ Սալամ Ֆայադն այս մասին հայտարարել է ճապոնական NHK հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Նա այս պայմանը պարտադիր է համարել` հայտարարելով, որ դրանից ետո 3 ամսվա ընթացքում հնարավոր կլինի հասնել սահմանների դեմարկացիայի: