Monday, 13 05 2024
Էական փոփոխություններ Ռուսաստանում
Քաղաքացին վայր է ընկել շենքի տանիքից և մահացել
Մեհրաբյան online
Ադրբեջանի հետ եկել ենք համոզման՝ սահմանազատման գործընթացը սկսել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա
Գազայում մարդասիրական նոր անցակետ է բացվել
Ինձ վերագրվող «փաստական» տեղեկությունների վերաբերյալ. Բաբաջանյան
3 անգամ խնայում ենք բենզինային շարժիչների համեմատ․ ԿԲ նախագահը՝ էլեկտրական ավտոմեքենաների մասին
Իրաքի հետ հարաբերությունները արտաքին քաղաքական դաշտում բավական բարվոք են․փոխնախարար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Լիտվայի նախագահն ու վարչապետն անցել են պետության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլ
Բողոքի ակցիաների և Եվրամիության քննադատության ֆոնին՝ կրկին պաշտպանվեց «ռուսական» օրինագիծը
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել
ՀՀ նախագահը հանդիպել է Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միության ներկայացուցիչների հետ
ՀՀ վարչապետն ու ԵԱՀԿ գործող նախագահը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ
13:15
Թուրքիայում տեղի կունենա Հունաստանի վարչապետի և Էրդողանի հանդիպումը
Քաղաքացիները փակել են Թումանյան-Հյուսիսային պողոտա
Որևէ կաթիլ լրջություն այդ մարդկանց նկատմամբ չեմ կարող ունենալ. Միրզոյանը՝ նախկին դիվանագետների մասին
Երևանում բողոքի ակցիայի ընթացքում քաղաքացու ավտոմեքենան վնասելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Խաչով պատերազմ հրահրելը կարող է հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդել՝ աղետալի հետևանքներով
Թուրքիայում Ադրբեջանի ռազմական կցորդը նշանակվել է ՊՆ փոխնախարար
Ալմաթիի հանդիպումից ակնկալիք չէր կարող լինել. այս վիճակում ճեղքման հասնելն իրատեսական չէ
Թբիլիսիում 20 ցուցարար է ձերբակալվել
Սրանք սիրում են կորցրածի վրա լացել. նպատակը Հայաստանը հզորացնելը չէ
Վրաստանի խորհրդարանի կոմիտեն 1 րոպեում աջակցել է օտարերկրյա գործակալների օրենքը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ՀՀ ՄԻՊ-ը բողոքի ակցիաների ընթացքում ԶԼՄ-ների գործունեությունը խոչընդոտելու կապակցությամբ պարզաբանումներ կպահանջի իրավապահներից
Բաքուն ակտուալացնում է «շրջափակված» Նախիջեւանի հարցը. սպասե՞լ էսկալացիայի
Վայոց Ձորում բողոքի ակցիայի մասնակիցը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին. ՔԿ
Բերետավորները բերման են ենթարկում քաղաքացիներին, որոնք Սրբազանի կոչով փակում են Կենտրոնի փողոցները

Նավալնին ուշքի է եկել. Նոր խնդիր Ռուսաստանի համար

Նախօրեին տեղեկություն է տարածվել Բեռլինի հիվանդանոցում գտնվող ռուսաստանցի ընդդիմադիր Նավալնու՝ կոմայից դուրս գալու մասին: Ըստ տեղեկության՝ անջատել են արհեստական սնուցման ապարատը, նա արձագանքում է խոսակցություններին: Ինչպիսին կլինի Նավալնու առողջության հետագա դինամիկան թե՛ մարդկային, թե՛ փաստացի նաև անխուսափելի քաղաքական իմաստով:

Գերմանիան արտաքին գործերի և պաշտպանության նախարարների, ընդհուպ կանցլերի խոսնակի մակարդակով խոսել է այն մասին, որ Նավալնու գործում հետաքննություն չիրականացնելու դեպքում պատժամիջոց կկիրառեն Հյուսիսային հոսք-2 գազատարի նկատմամբ: Արևմտյան երկրները, այդ թվում՝ Նահանգները, դիտարկում են Նավալնու գործում ՌԴ հանդեպ պատժամիջոցի հնարավորությունը:

Հիշեցնենք, որ գերմանացի բժիշկները հայտարարեցին, որ Նավալնին թունավորվել է «Նովիչոկ» տեսակի քիմիական նյութով: Միևնույն ժամանակ անկասկած է, որ առանց քննությանը Ռուսաստանի միանալու թերևս հնարավոր չէ հասկանալ ամբողջ պատկերը, որովհետև թունավորումը եղել է Ռուսաստանում: Օրինակ՝ ռուսական տրամադրության տակ կարող են լինել կադրերը օդանավակայանից, որտեղ ամենայն հավանականությամբ եղել է թունավորումը, ու Նավալնու ինքնազգացողությունը սկսել է վատանալ արդեն օդանավում: Ռուսաստանն առայժմ հերքում է թունավորման հետ կապված պնդումները: Գրեթե անկասկած է, որ իրապես այդպիսի նյութով թունավորելու պարագայում դա չէր կարող լինել պատահականություն:

Մյուս կողմից՝ եթե կար Նավալնուն թույնով սպանելու նպատակ, ապա ստացվում է, որ այդ նպատակը տապալվել է: Դրան զուգահեռ, սակայն, եթե այդ նպատակը Ռուսաստանի ամենաբարձր մակարդակով էր, ապա ինչո՞ւ թույլ տվեցին, որ նրան տեղափոխեն Գերմանիա: Համոզվա՞ծ էին, որ Նավալնին չի մնա ողջ: Թե՞, այդուհանդերձ, Նավալնու դեմ ոտնձգությունը կատարվել է ոչ ամենաբարձր մակարդակի նպատակադրումով: Համենայնդեպս, հարցեր իրապես առաջանում են: Եթե ենթադրենք, որ մահափորձը կարող էր լինել անհաջող, ինչպես Սկրիպալների դեպքում, ապա ինչո՞ւ թույլ տալ նրան տեղափոխել Գերմանիա, որտեղ որակավորված բուժումը ավելի մեծացնելու էր «չհաջողված մահափորձի» հավանականությունը: Չէ՞ որ մնալով Ռուսաստանում՝ Նավալնին կարող էր չփրկվել: Թե՞ դեր խաղաց միջազգային աղմուկը, քանի որ չստացվեց արագ հասնել նրա ֆիզիկական վերացման:

Մյուս կողմից՝ Նավալնին արդյո՞ք Ռուսաստանի իշխանության համար հասել էր այնպիսի վտանգի աստիճանի, որ հնարավոր էր գնալ նրա դեմ այդպիսի ոտնձգության, չնայած նոր պատժամիջոցների ռիսկին: Առերևույթ է թվում, որ պատժամիջոցները չեն անհանգստացնում Կրեմլին: Իրականում դրանք շատ լուրջ են հարվածում Ռուսաստանին: Հետևաբար արդյո՞ք Նավալնին դարձել էր ավելի լուրջ խնդիր:

Միևնույն ժամանակ ստացվում է, որ նրա խնդիրը չի լուծվել, միաժամանակ այն դարձել է բազմապատիկ ավելի քաղաքական խնդիր: Այդ ամենը տեղի է ունենում երկու իրողությանը զուգահեռ՝ բելառուսական իրադարձություններ և Խաբարովսկ: Իսկ խորքային ֆոնն էլ անշուշտ Ռուսաստանում իշխանության հարցն է, որտեղ Պուտինի մնալ-գնալը չէ խնդիրը: Մնալով թե գնալով՝ անկասկած է, որ ՌԴ իշխանության հարցում ավելի ու ավելի անխուսափելի է դառնում էական տրանսֆորմացիայի խնդիրը, նաև հենց այն հարվածի բերած հետևանքի ազդեցությամբ, որ թողնում են պատժամիջոցները: Այդ սուր հարցը ՌԴ ներսում առաջացնում է էլիտաների միջև առավել սուր մրցակցություն և բախումներ, որոնք կառավարելը Կրեմլի համար ժամանակի ընթացքում կարող է դառնալ ավելի բարդ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում