Նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի վերադարձը Վրաստան չի կարող խանգարել երկրում տիրող նախընտրական հանգիստ գործընթացին, հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան:
«Միացյալ ազգային շարժումը» և «Ուժը միասնության մեջ է» ընդդիմադիր միությունն այսօր Սաակաշվիլիին հայտարարել են որպես երկրի վարչապետի իրենց թեկնածու: Ինչպես նախկին նախագահն ինքն էր գրել իր ֆեյսբուքյան էջում, սեպտեմբերի 7-ին նա կներկայացնի հայրենիք վերադառնալու իր ծրագիրը:
«Մեկ անգամ էլ կասեմ. թող գա: Ոչ ոք և ոչինչ չի կարող կասկածի տակ դնել երկրի կայունությունը: Եվ ոչ ոք և ոչինչ կասկածի տակ չի դնի նորմալ, հանգիստ մթնոլորտում ընտրությունների անցկացումը», – ասել է Գախարիան: