Թուրքիայում հասարակական տրանսպորտում կանգնած երթևեկելն արգելված է կորոնավիրուսի համավարակի պատճառով, ասել է նախագահ Ռեջեփ Էրդողանը:
Նա հավելել է, որ սահմանափակումները խստացվում են: Քաղաքացիները, որոնք դիմակ չեն կրում և չեն պահպանում սոցիալական հեռավորությունը՝ պարտադիր կտուգանվեն:
Ավելի վաղ Թուրքիայի իշխանությունները հայտարարել էին երկրում կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիքի մեկնարկի մասին: