«Մարտի 1-ի» գործով տուժողների իրավահաջորդները դադարեցնում են դատական նիստերին իրենց մասնակցությունը։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը, անդրադառնալով փաստաբանների ասուլիսին, նշեց, որ բոյկոտի ինստիտուտն ամենասխալն է և ոչ արդյունավետը։
«Փաստաբանների դեպքում չեմ հասկանում այն փաստաբաններին, որոնք բոյկոտում են, դա պարտականություններից հրաժարում է»,-ասաց պատգամավորը։
Նրա խոսքով՝ Քոչարյանի փաստաբաններն ամեն ինչ անում են, որ դատավարությունը ձգձգվի․ «Իրավական պետություն ենք կառուցում, որտեղ կապ չունի՝ ով է դատվում, մազաչափ շեղում իրավական գործընթացներից չպետք է լինի»։