Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նստավայրի մոտ անհայտ նյութ են շաղ տվել ցուցարարների ամբոխի մեջ:
Երբ ցուցարարներից ոմանք մոտեցել են ուժայինների կազմած պատին և սկսել են գրառումներ անել նրանց վահաններին, օդում անհայտ նյութի հոտ է տարածվել:
Դրանից հետո ցուցարարների աչքերն արցունքոտվել են, կոկորդում այրոց է առաջացել, ինչպես նաև փակվել է քիթը: Արդյունքում՝ ամբոխը հետ է փախել ոստիկանական պատնեշից: Նրանցից ոմանք շարժվել են Լուկաշենկոյի նստավայրի հակառակ ուղղությամբ:
Ըստ ՏԱՍՍ-ի, ամբոխի մեջ պղպեղային գազ են շաղ տվել: Ո՞ւմ կողմից է այն կիրառվել, դեռ հայտնի չէ: