Բելառուսի ՆԳՆ կայքում հայտնվել է տեղեկատվություն, որի համաձայն հետախուզում է հայտարարվել Ալեքսանդր Լուկաշենկոյի եւ ՆԳ նախարար Յուրի Կարայեւի նկատմամբ: Սքրինշոթերը հրապարակել են Nasha Niva-ն և Belsat-ը:
Կայքում նշված է, որ Լուկաշենկոն եւ Կարայեւը մեղադրվում են «բելառուս ժողովրդի դեմ ռազմական հանցագործությունների մեջ»: Լուկաշենկոյին նաեւ մեղադրել են «իշխանության յուրացման մեջ»:
Ամենայն հավանականությամբ, ՆԳՆ կայքը կոտրել են: Լուրի հրապարակման ժամանակ այն չէր բացվում: