Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինին տեղեկացրել է Վարշավայի և Բեռլինի զրույցի գաղտնալսման մասին, որը, ըստ նրա, Ալեքսեյ Նավալնիի մասին էր: Այդ մասին գրում է BELTA գործակալությունը:
Լուկաշենկոյի խոսքով՝ Նավալնիին թունավորելու վերաբերյալ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայտարարությունը կեղծիք է:
«Ես նկատեցի, հետևելով ռուսական իրադարձություններին, նրանց՝ Արևմուտքի ձեռքում նոր խաղաթուղթ է հայտնվել: Կրկին «Նովիչոկ», կրկին թունավորում: Այնպես որ, պետք է ասեմ ձեզ, որ երեկ կամ նախօրեին, ճիշտ չեմ հիշում, Մերկելի ելույթից առաջ (նա ասաց, որ ուզում էին Նավալնիի բերանը փակել) մենք գաղտնալսում էինք խոսակցությունը: Մենք հասկանում էինք, որ Վարշավան խոսում է Բեռլինի հետ: Երկու բաժանորդ կապի մեջ էր:
Գաղտնալսվում էր մեր էլեկտրոնային ռազմական հետախուզության կողմից: Քանի որ այնտեղ (Բելառուսի արևմտյան սահմաններին. – նշում է BelTA) ստորաբաժանումներ են տեղակայված, և մենք, իհարկե, ռադիոոլորտում առճակատման մեջ ենք ՆԱՏՕ-ի հետ: Մենք գաղտնալսեցինք մի հետաքրքիր զրույց, որը (ես ձեզ կուղարկեմ այն, մենք կպատրաստենք և կուղարկենք ԴԱԾ) հստակ ցույց է տալիս, որ դա կեղծիք է: Նավալնիին չեմ թունավորել», – ասել է Լուկաշենկոն: