Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Ասա՝ ընկերդ ով է, ասեմ՝ դու ով ես. Քադաֆին, որ ողջ լիներ կշնորհավորեր Քոչարյանին

Ռոբերտ Քոչարյանը շարունակում է հարցազրույցներ տալ։ Այս անգամ էլ հարցազրույց է տվել ռուսական РБК հեռուստաընկերությանը, որում անդրադարձել է Հայաստանում կառավարման խորհրդարանական ձևին, նշել, որ այդ ձևը չի համապատասխանում, քանի որ ներկուսակցական ժողովրդավարության բացակայության պայմաններում կառավարման խորհրդարանական ձևը վերածվում է կուսակցական բոսի միանձնյա իշխանության, և որ Հայաստանի ոչ մի նախագահ չուներ այն ուժը, որն ունի այսօր երկրի վարչապետը:

ԳԽ նախկին պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով Քոչարյանի վերջին հարցազրույցներին, նշեց, որ ի սկզբանե, երբ Ռոբերտ Քոչարյանը եկել էր ՀՀ, անհամարժեք է եղել, և եթե համարժեք լիներ և տեղյակ լիներ հայկական իրականությանը, մենք այսօր կխոսեինք Ռոբերտ Քոչարյան նախագահի մասին. «Մենք այսօր խոսում ենք, սակայն, Ռոբերտ Քոչարյան ամբաստանյալի մասին, այսինքն՝ մարդը համարժեք չի, ՀՀ-ում ապրելու համար չի պատրաստվել, պատրաստվել է Սումգայիթում 2 սենյականոց կվարտիրա ունենալու, և ռայկոմներից մեկում, քանի որ հայեր շատ կան, հայերի հետ աշխատող հրահանգիչ լինելու։ Պերեստրոյկան փոխեց նրա ծրագիրը, և նա հայտնվեց իր համար օտար և անհասկանալի միջավայրում»։

Անդրադառնալով Քոչարյանի դիտարկումներին՝ 10 տարին մեկ Սահմանադրություն փոխելու մասին, Արշակյանը նշեց, որ նա չի հասկանում, թե ինչ կարգավիճակ ունի, ինչ Սահմանադրության մասին է խոսում, ինքը պետք է մտածի իր քրեական գործի պաշտպանության մասին, և այդ ծրագրերը պետք է լինեն քրեական գործի հետ կապված: «Նա քաղաքականությունում հայտնվել է պատահաբար։ Հիմա ինքը պետք է մտածի իր պաշտպանության մասին, պետք է խորհրդակցի իր փաստաբանների հետ, իսկ Սահմանադրություն, ընտրություններ… դրանք արդեն իր գործը չեն, դրանք այն ժամանակ էլ իր գործը չեն եղել, նա այն ժամանակ էլ չի կարողացել կազմակերպել ՀՀ կյանքը, տնտեսությունը, ՏԻՄ-ը, ՀՀ հարաբերությունները աշխարհի հետ և վերջապես իր մադրիդյան բանաձևերը, դրանք բոլորը ձախողումներ են: Այն ժամանակ, երբ հազար օգնական է ունեցել, ճիշտ վճիռներ չի կայացրել, հիմա ինչպես կարող է սահմանափակ օգնականների միջոցով ճիշտ որոշումներ կայացնել։ Քաղաքական կարծիք նա չի կարող հայտնել, քանի որ ոչ պրոֆեսիոնալ է։ Մարդը տասը տարի եղել է նախագահ և այսօր մեղադրվում է պետական հանցագործության և կոռուպցիոն հանցագործությունների մեջ»,- հավելեց Արշակյանը։

Անդրադառնալով ընդդիմադիրների՝ հանրահավաքներ անցկացնելու հայտարարություններին՝ Արշակյանը նշեց, որ, իհարկե, հանրահավաքներ, քաղաքական ակցիաներ կլինեն, Հայաստանը ժողովրդավարական երկիր է, իշխանությունը փոխվելու է, բայց Հայաստանը հետ չի գնալու, առաջ է գնալու, նոր մարդիկ են գալու՝ նոր ծրագրերով. «Ես ասում եմ՝ որ ոչ մի բան էլ եղած չլիներ, միայն այն, որ նա նման կարգավիճակում է, ամբաստանյալը այլ կարգավիճակ է, նրա կարծիքը քաղաքական կարծիք չէ, բոլորովին այլ բնագավառ է, թեժ գարուն կլինի, թեժ ցուրտ ձմեռ կլինի, բայց ինքը ինչ կապ ունի դրա հետ, նա անցած է»։

Ինչ վերաբերում է ՌԴ նախագահ Պուտինի՝ Քոչարյանին ուղղված շնորհավորանքներին, ապա, ըստ Արշակյանի, նրան կարող է շնորհավորել նաև այլմոլորակային որևէ մեկը, բայց կարգավիճակը նրա քաղաքական գնահատականն է. «Իսկ ով ասաց, որ Պուտինի կարգավիճակը որոշ ժամանակ անց ավելի լավն է լինելու։ Մենք հույս ունենք, որ նրանք, որպես ճակատագրով հանցակիցներ, կհանդիպեն բանտում, և այդ շնորհավորանքը այնքան էլ հօգուտ Ռոբերտ Քոչարյանի չէ։ Ասա՝ ընկերդ ով է, ասեմ՝ դու ով ես։ Գերհզոր, բարգավաճող, առաջ գնացող ՌԴ-ն հայտնվել է անկյուն քշված, աշխարհի կողմից մեկուսացված վիճակում։ Սա է Պուտինը, անգամ եվրոպական երկրների ությակից է վտարված և հազար ու մի պատժամիջոցների տակ է, հենց դա էլ իր ընկերն է։ Մարդը, որ իզգոյ է դարձրել գերհզոր ՌԴ-ն, եվրոպական ՌԴ-ն դարձրել է Ասիա, խանություն, ինչ շնորհավորելու բան է. Քադաֆին որ ողջ լիներ, նա էլ կարող էր շնորհավորել»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում