Friday, 26 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Ինչ-որ խաղեր են գնում. ռուսաստանաբնակ հայ գործարարը կդիմի վարչապետ Փաշինյանին

Արդեն երկրորդ տարին է՝ «Կրեդիտ Երևան» բանկ ԲԲ ընկերության և «Լև Մարսեդ» ՍՊ ընկերության առանձնապես խոշոր չափերի արժեք ունեցող բաժնետոմսերը առերևույթ խարդախությամբ հափշտակելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել, սակայն որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ռուսաստանաբնակ հայ գործարար Լևոն Մարկոսը մտահոգություն է հայտնել շարունակ ձգձգվող դատական գործընթացների վերաբերյալ:

– Պարոն Մարկոս, ի՞նչ ընթացքում է հարուցված քրեական գործը, կա՞ն նորություններ:

– Դեռ առանձնապես նորություններ չկան, միայն խոսակցություններ են: Այս գործը պետք է վաղուց ավարտեին, բայց անցավ բավական երկար ժամանակ, սրանք էսօր-վաղը ասելով ձգձգում են: Ինչ-որ խաղեր են գնում: Ես դեռ չեմ ուզում որևէ բան անել, տեսնենք՝ ինչ կլինի:

– Ընդհանուր առմամբ, այս դատական գործընթացը որքանո՞վ է բավարարում Ձեզ:

– Իմ դեմ ուղղված քայլերը ղեկավարել է Կենտրոնական բանկի այն ժամանակվա նախագահ Տիգրան Սարգսյանը: Հիմա, երբ ամեն ինչ բացվել է, պարզ է դառնում, որ դա իրար հետ միասին կազմակերպել են Տիգրան Սարգսյանը, Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը: Ես այն ժամանակ էլ էի դա հասկանում, որ նրանք միասին են գործել: Նրանք ինձ բերեցին մտցրին դրա մեջ՝ ասելով, որ հանրապետությունը վատ վիճակի մեջ է, արի փրկի բանկը, իսկ իրենք, պարզվում է, բավականին մեծ գործերի մեջ են եղել: Ես այդ ընթացքում բավական մեծ փողեր եմ տվել: Իրենք սնանկացած բանկը, որը վաճառելու իրավունք չեն ունեցել, խաբեությամբ վաճառել են ինձ: Ես էլ նաիվ ձևով հավատացել եմ և 28 մլն դոլար տվել եմ իրենց, իսկ այդ բանկից ոչինչ չեմ վերցրել: Բացի այդ, իրենք իմ գործարանները, շուկաները վերցրին: Ես արդեն շատ ավելի ուշ իմացա, որ իմ գործարանները, շուկաները տվել են սրան-նրան, իրենց հարազատներին: Դրա համար ես հիմա շատ վճռական եմ տրամադրված, այս անգամ արդեն վերջին անգամ է լինելու, և ես ակտիվ գործելու եմ: Ես հիմա մտադիր եմ գրել երկրի վարչապետին, գլխավոր դատախազին և խնդրելու եմ մարդկային լեզվով, որ գործն առաջ ընթանա: Ես հավատացել ու հավատում եմ իրենց, բայց դա չի նշանակում, որ իրենք իրավունք ունեն ինձ միշտ խաբելու:

– Ինչպիսի՞ն է Ձեր կարծիքն այսօր Հայաստանում գործող դատական համակարգի վերաբերյալ: Տեսակետ կա, որ նախկիններին պատասխանատվության կանչելու գործընթացը շատ է ուշանում:

– Ես չէի ուզում այդ հարցերով անհանգստացնել իշխանություններին, որովհետև, բացի դատականից, նոր իշխանությունները շատ այլ խնդիրներ ունեն: Այդ իմ նշած մարդիկ սեփականություններ են խլել, բոլորն էլ գիտեն դրանց մասին: Դուք հիշում եք, թե քանի մարդ լքեց երկիրը, հեռացավ: Ես էլ մտածում էի՝ թող նոր իշխանությունները առաջին հերթին երկրի հարցերը լուծեն, իմը կոնկրետ շատ պարզ հարց է՝ «գցել են» պարզապես: Հետո իմ նկատմամբ հետախուզում հայտարարեցին, որ ես Հայաստան չգամ, որի իրավունքը չունեին: Այդ ընթացքում վերցրին իմ ունեցվածքը և ծախեցին իրենց շրջապատի մարդկանց: Մեկը տալիս է Դոդի Գագոյին, մեկը՝ Լֆիկ Սամոյին: Ինչպե՞ս դա հասկանանք: Հիմա ժամանակն է, որ այդ արածների համար մարդիկ պատժվեն: Ես իմ գործերը Հայաստանում սկսեցի այն ժամանակ, երբ բոլորը փախչում էին, ոչ մեկը ոչ մի բան չէր անում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում