Իրանը հանդես է գալիս Ուկրաինայի հետ ուղիղ ավիահաղորդակցությունը վերսկսելու օգտին, սակայն Կիրը չի համաձայնում: Այդ մասին հայտարարել Է Ուկրաինայում Իրանի դեսպան Մանուչեհր Մորադին:
Ուկրաինան Իրանի հետ ավիահաղորդակցությունը դադարեցրել Է նոյեմբերի 9-ից՝ Թեհրանի մերձակայքում Boeing 737-800-ի ավիաաղետի պատճառները պարզելուց առաջ:
«Ցավոք, Ուկրաինայի կառավարությունը «ՈւՄԱ» ավիաընկերության ինքնաթիռի աղետի ենթարկվելուց հետո չեղարկել է ուղիղ չվերթների թույլտվությունը Իրանի և Ուկրաինայի միջև և, չնայած քանիցս դեսպանության դիմումին, չի համաձայնել վերականգնել ուղիղ չվերթները»,- հայտարարել է Մորադին՝ «Ուկրինֆորմ» գործակալությանը տված հարցազրույցում, որը հրապարակվել է օգոստոսի 31-ին:
Նրա խոսքով՝ Իրանը հնարավորություն է փնտրում՝ վերսկսելու ուղիղ չվերթները երկու երկրների միջև: Դեսպանը նշել է, որ իրանական կողմը Կիևին խնդրում է գոնե իրանական ավիաուղիներին թույլ տալ ուղիղ չվերթներ կատարելու: