Friday, 26 04 2024
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հարվածներ հասցնելու մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը

Պետական պարտքն ավելացել է. նախադեֆոլտային ռի՞սկ. ի՞նչ է սպասվում ՀՀ տնտեսությանը

2020թ-ի հուլիսի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է  7.939 միլիարդ ԱՄՆ դոլար: Ինչպես ցույց են տալիս Ֆինանսների նախարարության հրապարակած տվյալները՝ մեկ ամսում՝ հուլիսի ընթացքում, պետական պարտքն աճել է մոտ 221 միլիոն դոլարով կամ 2.8%-ով: Իսկ տարեսկզբի համեմատ պետական պարտքն ավելացել է 618 միլիոն դոլարով կամ 8.4 %-ով:

Հուլիսի վերջի դրությամբ՝ Հայաստանի արտաքին պարտքը կազմել է  6.055 միլիարդ դոլար՝նշված ամսվա ընթացքում աճելով մոտ 74 միլիոն դոլարով կամ 1.2%-ով։ Տարվա սկզբի համեմատ արտաքին պարտքն աճել է մոտ 271 միլիոն դոլարով կամ 4.7%-ով։

Այս համատեքստում նշենք, որ հուլիսի վերջի դրությամբ արտաքին պարտքից մոտ 479 միլիոն դոլարը Կենտրոնական բանկի (ՀՀ ԿԲ) պարտքն է, իսկ մնացածը՝ կառավարությանը:

Հայաստանի ներքին պարտքը հուլիսի վերջի դրությամբ կազմել է 1.884 միլիարդ դոլար։Մեկ ամսում այն ավելացել է միանգամից 8.5%-ով կամ 147 միլիոն դոլարով։ Իսկ տարեսկզբի համեմատ ներքին պարտքն աճել է մոտ 348 միլիոն դոլարով կամ 22.6%-ով։

https://cdn1.img.armeniasputnik.am/images/2121/88/21218868.jpg

Թեմայի վերաբերյալ«Առաջին լրատվական»-ը զրուցեց տնտեսագետ Արմեն  Քթոյանի հետ:

 

-Պարոն Քթոյան, ինչպես փաստում է պաշտոնական վիճակագրությունը՝ մենք թե՛ ներքին, թե՛ արտաքին պետական պարտքի ավելացում ունենք: Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ գործոններով է սա պայմանավորված և որքանո՞վ են դրանք հիմնավոր:

-Արտաքին պարտքի ավելացումը հիմնականում պայմանավորված է 2020թ-ի մայիսի վերջին Արժույթի միջազգային հիմնադրամի հետ կնքված վարկային պայմանագրով՝  231 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկի ներգրավմամբ։ Վարկը ներգրավվել է վճարային հաշվեկշռի հնարավոր վատթարացման դեպքում ծագող ռիսկերի մեղմման համար, ինչը հատկապես ճգնաժամային պայմաններում խիստ անհրաժեշտ քայլ է։

Ինչ վերաբերում է ներքին պարտքին, ապա դրա ավելացման նպատակը բյուջետային պակասուրդի ֆինանսավորումն է։ Համավարակով պայմանավորված՝ տնտեսական ճգնաժամը չի կարող իր ազդեցությունը չթողնել երկրի բյուջետային համակարգի վրա։ Մի կողմից՝ տնտեսական ակտիվության անկմամբ պայմանավորված բյուջետային մուտքերը պլանավորվածից պակաս են, մյուս կողմից էլ՝ համավարակի տնտեսական և սոցիալական հետևանքների հաղթահարման նպատակով կառավարությունն  իրականացնում է երկու տասնյակից ավելի միջոցառումներ, որոնք բնականաբար շատ կոնկրետ գին ունեն, ինչն էլ դրսևորվում է պետական բյուջեի պակասուրդի ավելացմամբ։

-Իսկ արդյո՞ք մտահոգիչ ցուցանիշներ չեն սրանք. կարծես թե արդեն վտանգավոր շեմի ենք մոտենում:

-Այս տարվա հուլիսի 10-ին կառավարության որոշմամբ ընդունվել է ՀՀ կառավարության պարտքի կառավարման ռազմավարական ծրագիրը՝ առաջիկա երեք տարիների համար։ Դրանում ամրագրված ցուցանիշների կատարման պարագայում պարտքի արդյունավետ կառավարման առումով անհաղթահարելի խնդիրներ չեն առաջանա։

Եվ նույնիսկ հիմա, հաշվի առնելով Կառավարության պարտքի մասով ընթացիկ տարվա ընթացքում արձանագրված աճերը, պարտքի կայունության տեսանկյունից ձեր արտահայտած վտանգավոր շեմին չենք մոտենում։

Այս առումով մի քանի թվեր հնչեցնեմ. օրինակ, ՀՀ կառավարության պարտքի միջին տոկոսադրույքը հուլիսի վերջին 4,6% է կազմել, այն դեպքում, երբ 2019թ-ի վերջին 4,8% էր։ Արտաքին վարկերի և փոխառությունների գծով միջին տոկոսադրույքը հուլիսին կազմել է 2,0%, 2019թ-ի վերջին՝ 2,3%: Նույնպիսի նվազում կա պետական գանձապետական պարտատոմսերի գծով։ Նկատելիորեն ավելացել է պետական գանձապետական պարտատոմսերի գծով մինչ  մարումը մնացած միջին կշռված ժամկետը՝ հուլիսին հասնելով 11 տարվա։ Սա նշանակում է, որ պարտքի տոկոսը նվազում է, ավելանում է ժամկետայնությունը, ինչը նվազեցնում է պարտքի սպասարկման հնարավոր ռիսկերը։

Պարտքի մյուս ցուցանիշները ևս կառավարելի տիրույթում են։ Ըստ ֆինանսների նախարարության կանխատեսումների, որոնք, իմ կարծիքով, իրատեսական են, Կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը միջնաժամկետ հատվածում, տարեվերջի դրությամբ չի գերազանցի 60% շեմը։ Ճիշտ է,  ընթացիկ տարում սպասվում է, որ այս հարաբերակցությունը կգերազանցի 50%-ը, սակայն պարտքի ժամկետայնության աճի, միջին տոկոսադրույքի նվազման միտումները նկատի ունենալով՝ 50 տոկոս շեմի գերազանցումը հեռու է դեֆոլտի նախադրյալ համարվելուց, ինչով մեզ որոշակի պարբերականությամբ  փորձում են վախեցնել առանձին տնտեսագետներ։

-Ձեր գնահատմամբ՝կարողանալո՞ւ ենք  արդյոք  սպասարկել այս պարտքը, թե՞ մարել չկարողանալու ռիսկի առաջ ենք կանգնած՝ հաշվի առնելով նաև սոցիալ-տնտեսական այն ճգնաժամը, որում այսօր հայտնվել ենք:

-ՀՀ կառավարության պարտքի տոկոսավճարը 2020թ-ի համար կանխատեսված է 167 մլրդ դրամի չափով, իսկ պարտքի մարումը՝ մոտ 272 մլրդ դրամ։ Պետական բյուջեի առաջնային պակասուրդի հետ միասին, 2020թ-ի համար ֆինանսավորման կարիքը գնահատվում է 633 մլրդ դրամի չափով, ինչը ՀՆԱ-ի կանխատեսվող մակարդակի շուրջ 10%-ն է կազմում։ Եթե նույնիսկ ընդունենք, որ ՀՆԱ-ի անկումը 2020-ին ավելին կլինի, քան ֆինանսների նախարարության կանխատեսումը, ապա ֆինանսավորման կարիք/ՀՆԱ հարաբերակցությունը կարող է աճել առավելագույնը մինչև 11%, ինչը անհաղթահարելի կամ առավել ևս՝ նախադեֆոլտային մակարդակ համարել չի կարելի։ Առավել ևս՝ միջնաժամկետ հատվածում իրատեսական է այս ցուցանիշի կրճատումը։ Նախատեսվում է, որ տարեկան ֆինանսավորման կարիք/ՀՆԱ հարաբերակցությունը մինչև 2023թ. կնվազի՝ հասնելով 5,8%-ի, ինչը ևս իրատեսական կարելի է համարել։ Սա տնտեսության ու բյուջեի համար, ՀՀ պարտքի կառավարման փորձից ելնելով՝ նորմալ մակարդակ է։

-Եթե կարողանալու ենք սպասարկել, ապա ի՞նչ միջոցների հաշվին, որտեղի՞ց ենք դրանք հայթայթելու:

Պարտքի սպասարկումը կատարվում և կատարվելու է նույն միջոցների հաշվին, ինչ նախկինում կամ մինչ այդ՝ ՀՀ պետական բյուջեի։ Պարտքի կառավարելիության առումով կարևոր է դրանում առկա ռիսկերի նվազեցումը։ Օրինակ՝ ներքին պարտքի տեսակարար կշռի ավելացումը, բյուջեի պակասորդի ֆինանսավորման աղբյուրներում ներքին բաղադրիչի ավելացումը նպաստում է փոխարժեքի տատանումներով պայմանավորված ռիսկերի նվազեցմանը։ Բացի այդ, պարտքի սպասարկման հնարավոր ռիսկերի նվազեցմանն են նպաստում պարտքի ժամկետայնության աճը, տոկոսադրույքների կրճատումը։ Կարևոր քայլ կարելի է համարել նաև առաջիկայում արտարժույթով պարտատոմսերի տեղաբաշխումից հրաժարումը։

-Պարոն Քթոյան, որոշ տնտեսագետների կարծիքով, ի վերջո, պետք է վախենալ, ոչ թե պետական պարտքի ավելացումից, այլ մեր ՀՆԱ-ի նվազումից  ու դրա շղթայական հետևանքներից: Այս մասով Դուք ի՞նչ մոտեցում ունեք և առաջիկա միտումներն, ըստ Ձեր կանխատեսումների,  ինչպիսի՞ն են՝  ի՞նչ սցենար է մեզ սպասվում:

-Ճգնաժամով պայմանավորված ՀՆԱ-ի կրճատման վերաբերյալ տարբեր կանխատեսումներ են շրջանառվում՝ 2% լավատեսական սցենարից մինչև երկնիշ տնտեսական անկման՝ խիստ հոռետեսական սցենարներ։ Ըստ Հայաստանի Վիճակագրական կոմիտեի  տվյալների՝ երկրորդ եռամսյակում ՀՆԱ-ի անկումը կազմել է շուրջ 14%։ Կարծում եմ, որ այս եռամսյակը կլինի տարվա կտրվածքով վատագույնը։ Տնտեսական գործունեության սահմանափակումների աստիճանական վերացումը տնտեսական ակտիվության՝ ճիշտ է՝ ոչ լրիվ, սակայն աստիճանական վերականգնման կբերի։ Կարծում եմ, որ 2019թ-ի տնտեսական աշխուժության, խթանման լիցքերը դեռևս չեն պարպվել և ընթացիկ տարում դրսևորման հնարավորություններ կստանան։ Իմ գնահատմամբ՝ ՀՆԱ-ի նվազման տեմպի առավել իրատեսական տիրույթը 2020թ-ի համար 5-7%-ն է, ինչի պարագայում կառավարության պարտքի սպասարկման բեռը տնտեսության և բյուջեի համար տանելի կլինի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում