Մոտ երկու շաբաթ է ակտիվորեն քննարկվում է դպրոցենում դիմակ կրելու պահանջը: Բժիշկների և ծնողների մի մասը կարծում է, որ դա կարող է վտանգավոր լինել երեխաների առողջության համար, սակայն ԿԳՄՍ-ն անխախտ է իր որոշման մեջ՝ սեպտեմբերի 15-ին դպրոցները կբացվեն: Այս և այլ թեմաների շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանի հետ:
«Այս իրավիճակում, երբ վարակի տարածման տեմպերի նվազման նկատելի դինամիկա կա, կարծում եմ, որ երեխաների դպրոց գնալու մասին որոշումը ճիշտ է, որովհետև դպրոցը միայն ուսուցչից աշակերտին գիտելիք փոխանցելու համար չէ, կրթությունն առաջին հերթին բազմաշերտ կոմունիկացիա է… Դպրոցում բուռն կյանքով են ապրում, սոցիալական կյանքի գրագիտություն են ձեռք բերում…»,- նշեց մեր զրուցակիցը:
Աղասի Թադևոսյանի դիտարկմամբ՝ արտակարգ իրավիճակի պայմաններում առնչվեցիքն մեր հասարակությունում առկա սոցիալական կյանքի գիտելիքի պակասի հետ. «Մարդիկ չէին պահպանում նվազագույն կանոնը և ամեն մեկը իր պատճառաբանությունն էր բերում, որով արդարացնում էր իր հակասոցիալական վարքագիծը,- նշեց մշակութային մարդաբանը:
Նրա դիտարկմամբ՝ դպրոց գնալու մասին որոշումը դրական կողմ ունի նաև հոգեբանական տեսանկյուից. «Դպրոցական տարիքի երեխան և ընդհանրապես մարդը հաղորդակցվելու կարիք ունի: Կոմունիկացիան կարևոր է նաև հոգեկան առողջության, երջանկության զգացումի համար: Երեխաները դպրոց են գնում սոցիալիզացիայի և կոմունիկացիայի համար»:
Մանրամասն՝ տեսանյութում:







































