Հայաստանի կառավարությունը այսօր որոշում է կայացրել ֆինանսների նախարարության պահուստային ֆոնդից 7.5 միլիարդ դրամ հատկացնելու մասին, որն ուղղվելու է գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորմանը:
«Դա նշանակում է, որ ֆինանսների նախարարությունը պահուստային ֆոնդից պետք է պլանավորի սուբսիդավորման գումարներ՝ 7.5 միլիարդի համար առնվազն 4 տոկոս, որով սուբսիդավորվելու են վարկերի տոկոսադրույքները։ 125 առավել անապահով սոցիալական խնդիրներ ունեցող համայնքներում վարկերը սուբսիդավորվելու են 6 տոկոսով, որպեսզի վարկերը գյուղացիներին հասնեն 8 տոկոսով և 10 տոկոսով»,- ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։










































