Tuesday, 30 06 2026
Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Իրան
Ի՞նչ է «թաքցնում» ռուս-ադրբեջանական տեղեկատվական պատերազմը
14:50
Investor Day 2026. LFG-ն միավորել էր միջազգային ներդրումային ընկերություններին, ֆինանսական հաստատություններին, ներդրողներին ու վերլուծաբաններին
Պայմանագրային զինծառայողը Վանաձորում օդաճնշիչ ատրճանակով կրակել է գետնին. ՔԿ
14:30
Բանկից բանկ ArcaPay փոխանցում՝ AEB Mobile-ով
14:20
Մոսկովյան պուրակը կբարեկարգվի. նվեր Երևանին` IDBank-ի 35-ամյակի առթիվ
Կորպորատիվ կառավարման համաժողովում ստորագրվել է համագործակցության հուշագիր
ՀՀ-ում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումների իրականացման կազմակերպությունների ընտրության մրցույթի մասին հայտարարություն
Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել ավելի քան 2 հազար զինծառայողի մասունք
Դադարեցվել է «Ազատություն թիվի»-ի հեղինակազորման վկայագիրը
13:30
Դոհայի հանդիպումը հնարավոր է՝ կարևոր լինի, հնարավոր է՝ ոչ. Թրամփ
13:20
«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում
Մոսկովյան պուրակը շուտով կներկայանա նոր և ժամանակակից տեսքով. քաղաքապետ
Ահռելի տեղաշարժ ունենք․ Ավանեսյանը՝ ՔՀԿ ներում գտնվող անձանց բուժօգնության բարելավման մասին
12:50
Մոնակոյում պայթյունի հետևանքով վիրավորվել են ուկրաինացի բիզնեսմենը և նրա ընտանիքի անդամները
Բոլոր մարտահրավերները հաջողությամբ անցանք․ Ավանեսյանը՝ արհեստականորեն տարածվող լուրերի մասին
12:30
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը
Մեր նպատակն է 2028-ի հունվարի 1-ից 3 մլն մարդ ներառել ապահովագրության համակարգի մեջ․ Ավանեսյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արտահանողներին կոչ է անում ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերով նախատեսված արտոնյալ պայմաններից
Վրաստանը և Ղազախստանը ռազմավարական գործընկերներ դարձան
Վրաստանի ՆԳ նախարարը գալիս է Հայաստան
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բաքուն պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ
«Չամադանով փող ենք բաժնե»․ ՀԿԿ-ն հրապարակել է «Ուժեղ Հայաստանի» համակիրների զրույցը
Սիրիայի նախագահն Իսրայելին կոչ է արել դուրս բերել զորքերը՝ երկրի հարավում հարվածներից հետո
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությունը շարունակվում է փակ ընթացակարգով
10:50
Անտվերպենի ադամանդի կենտրոնը 321 ադամանդով  մատանի է նվիրել Թրամփին ԱՄՆ-ի անկախության օրվա առթիվ
Երևանի քաղաքապետն  ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանին
10:30
Թեհրանը կկատարի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, եթե ամերիկյան կողմը նույնն անի. Փեզեշքիան

Ռուսները չգնացին առճակատման Ադրբեջանի հետ, մինչդեռ Ալիևի արածն ուղղակի լկտիություն էր

Ռուսաստանը ցանկանում է հանդարտեցնել իրավիճակը, նաև փորձում է Ադրբեջանին ցույց տալ, որ Հայաստանի հետ Ռուսաստանի դաշնակցային հարաբերություններից չպետք է լարվի Ադրբեջանը: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ անդրադառնալով Բաքվում Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի արած հայտարարություններին:

Նշենք, որ Շոյգուն մասնավորապես հայտարարել էր. «Գիտենք և մտահոգությամբ հետևում էինք, թե ինչ էր տեղի ունենում Հայաստանի սահմանին, և գիտենք այն տագնապների մասին, որոնք առկա էին մեր ռազմական բազա թռիչքների կապակցությամբ: Անմիջապես ուզում եմ ասել, որ մեր բոլոր գործողությունները երբեք ուղղված չեն եղել և այժմ էլ ուղղված չեն Ադրբեջանի, մեր հարևանի և մեր գործընկերոջ դեմ: Ռուսաստանը շահագրգռված չէ Անդրկովկասում լարվածության սրմամբ»:

Ռուբեն Մեհրաբյանի խոսքերով՝ Ռուսաստանը փորձում է վերականգնել այն հավասարակշռությունը, որը եղել է մինչև տավուշյան դեպքերը. «Այսինքն՝ Ռուսաստանը փորձում է գոնե իր համար, իր հարաբերությունների համար, իր տարածաշրջանային քաղաքականության մեջ ստատուս-քվոն իր համար վերականգնել»:
Անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը բանակցություններն արագ սկսելու վերաբերյալ, և հարցին, թե որքանով կարող են արագ սկսել բանակցությունները, և ինչու է Մոսկվան շտապում, քաղաքապետը պատասխանեց. «Ռուսաստանը չի շտապում, նա մնում է իր քաղաքականությանը հավատարիմ: Այսինքն` Ռուսաստանին ձեռնտու չէ անկառավարելի լայնամասշտաբ պատերազմ, երբ ամեն ինչ դուրս է գալիս վերահսկողությունից, միաժամանակ Ռուսաստանին ձեռնտու չէ վերջնական խաղաղությունը: Դրա համար նրանք անում են ամեն ինչ իրավիճակի կառավարումն իրենց ձեռքում պահելու համար: Նրանց բոլոր քայլերն ու հայտարարությունները ածանցվում են այդ մոտեցումից»:

Ինչ վերաբերում է Շոյգուի այն հայտարարությանը, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը այս կամ հաջորդ տարի կվերադառնան համագործակցության, այդ թվում՝ ռազմական համագործակցության նախկին տեմպին, որոնք նվազել էին կորոնավիրուսի պատճառով, Ռուբեն Մեհրաբյանն ասաց. «Ռուսաստանն Ադրբեջանի հետ ունի բազմապլան հարաբերություններ: Դրանք և՛ ռազմաքաղաքական ուղղությունն է տարածաշրջանային զարգացումների համատեքստում, և՛ էներգատրանսպորտային համատեքստերը ռուս-ադրբեջանական հարաբերություններում: Ռուսաստանը չի ուզում իր ձեռքից բաց թողնել կառավարման վահանակը: Այս իմաստով Շոյգուի հայտարարությունները հենց այս համատեքստում էին: Ի վերջո, եկեք չմոռանանք, որ Թուրքիան հրաժարվում է ռուսական գազից՝ ի հաշիվ ադրբեջանական գազի: Ռուսներն Ադրբեջանի հետ որոշակի հարաբերություններ ճշտելու խնդիր ունեն»:

Դիտարկմանը, որ Ալիևը Պուտինի հետ հեռախոսազրույցում գանգատվել էր, թե տավուշյան մարտերից հետո ՌԴ-ն Հայաստանին 400 տոննա ռազմական բեռ է մատակարարել, քաղաքագետն ասաց. «Շոյգուն Ադրբեջանում էր՝ մեղմելու Ալիևի մտահոգությունները՝ բացատրելով, որ ոչինչ չի փոխվել ռուս-ադրբեջանական հարաբերություններում: Այսինքն` ռուսները չգնացին առճակատման Ադրբեջանի հետ, մինչդեռ Ալիևի արածն ուղղակի լկտիություն էր այն իմաստով, որ փաստորեն Թուրքիայի պաշտպանության նախարարի գրեթե ներկայությամբ Մոսկվայից հաշիվ էր պահանջում, թե ինչու եք հայերին զենք մատակարարում»:

Այս խնդրին մեզ հետ զրույցում անդրադարձավ նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը՝ նշելով. «Կարծում եմ՝ Շոյգուի այդ հայտարարությունները պետք է դիտարկել ավելի լայն համատեքստում: Մասնավորապես, վերջերս ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարություն արեց տավուշյան դեպքերի հետ կապված և մի քանի արձանագրումների հետ մեկտեղ նշեց, որ կարևոր է, որ կողմերը վերադառնան բանակցային սեղանի շուրջ: Ես կարծում եմ՝ ընդհանուր առմամբ գործողությունները հենց դրան են միտված, որպեսզի այս իրավիճակը հարթվի և օր առաջ վերադարձ կատարվի ավելի կառուցողական դաշտ: Պետք է հաշվի առնել, որ Ռուսաստանը, ՀՀ-ի ռազմավարական գործընկերը լինելու հետ մեկտեղ, նաև միջնորդի իր կարևոր գործառույթն ունի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում, և Մոսկվան հենց դա է կատարում իր հայտարարություններով ու գործողություններով»:

Ինչ վերաբերում է Շոյգուին ուղղված Ալիևի ակնարկին, թե լավ է, որ դարձյալ գալիս եք Ադրբեջան, պատգամավորն ասաց. «Այստեղ տարբեր ենթատեքստեր կարող են լինել, մի կողմից դա կարող ենք վերագրել կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակին, մյուս կողմից դա կարող ենք դիտարկել Պուտին-Ալիև հեռախոսազրույցի համատեքստում, որտեղ, ադրբեջանական մամուլի հաղորդմամբ, Ալիևը որոշակի դժգոհություն էր հայտնել, որ Հայաստանին զինտեխնիկա է մատակարարվել: Ադրբեջանը փորձում է նեղացածի կերպարի մեջ հանդես գալ՝ քաջ գիտակցելով Ռուսաստանի կարևոր դերակատարությունը տարածաշրջանում, և թե որքան կարևոր է պահպանել գործընկերային հարաբերությունները ռուսական կողմի հետ՝ հասկանալով ՌԴ-ի կարևոր միջնորդական առաքելությունը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում