Կիպրոսի հանրապետության կառավարությունը հրաժարականի դիմում է ներկայացրել երկրի նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասին այն բանից հետո, երբ հասարակական բուռն դժգոհություններ էին առաջացել ռազմածովային բազայում տեղի ունեցած պայթյունից հետո: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Նախարարները կշարունակեն կատարել իրենց պարտականություններն այնքան ժամանակ, քանի դեռ նոր նշանակումներ չեն իրականացվել: Կառավարական ճգնաժամը սկսվել է այն բանից հետո, երբ ուժեղ պայթյուն է տեղի ունեցել ռազմածովային բազայում, որը խլել է 13 կյանք և վնասել է երկրի խոշորագույն էլեկտարակայանը:
Բացի այդ, Կիպրոսը գտնվում է ծանր տնտեսական իրավիճակում, և այս հրաժարականն ավելի շատ կապվում է տնտեսական, քան ռազմաբազայի պայթյունի հետ: Ցուցարարները պահանջել են նաև նախագահի հրաժարականը, սակայն դա չի հետևել: