Մյունխենում պատմության մեջ առաջին անգամ արգելել են գիշերային ժամերին ալկոհոլի վաճառքն ու օգտագործումը հանրային վայրերում։ Այս մասին հաղորդվում է քաղաքային պաշտոնական պորտալում։
Այս սահմանափակումը մտցվում է կորոնավիրուսով հիվանդացության աճի պատճառով։
Ալկոհոլային խմիչքների վաճառքը չի իրականացվի երեկոյան 21: 00-ից առավոտյան 6: 00-ն ընկած ժամանակահատվածում, բացառությամբ սպառման այն կետերի, որտեղ ալկոհոլը լցնում են վաճառքի վայրում:
Արգելքը խախտելու դեպքում վաճառողին 500 եվրոյի չափով տուգանք է սպառնում։











































