Ուրբաթ երեկոյան Մինսկի Անկախության հրապարակում նոր հանրահավաք է սկսվել. մի քանի տասնյակ կանայք «համերաշխության շղթա» են կազմել:
Ակցիայի որոշ մասնակիցներ եկել են երեխաների հետ, ոմանք՝ ծաղիկներով:
Հրապարակում են գտնվում ոստիկանության աշխատակիցները. մոտակա անցուղիներում ոստիկանական հատուկ մեքենաներ և ներքին գործերի բեռնատարներ են կայանված:
Մինչ այժմ կանանց բերման չեն ենթարկել, սակայն սկսել են հաղորդումներ ստացվել, որ կալանավորում են հրապարակում գտնվող սակավաթիվ տղամարդկանց: Կանայք ուժայիններին թույլ չեն տվել բերման ենթարկել երիտասարդներից մեկին՝ կենդանի պատնեշ կազմելով նրա շուրջ:
Դրանից հետո ոստիկանության հատուկ ջոկատայինները, շղթա կազմելով, սկսել են կանանց դուրս մղել հրապարակից: Կանայք երգում են:









































