Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Ինչ անակնկալ է սպասվում Կոնգրեսին

Հայ ազգային կոնգրեսի հետ բանակցող կոալիցիոն պատվիրակության անդամ Գագիկ Մինասյանը, որ ՀՀԿ-ից է, հայտարարել է, թե երկխոսության գործընթացը նոր է սկսում և ընթացքում կլինեն հետաքրքիր զարգացումներ, այդ թվում՝ անակնկալ նաև Հայ ազգային կոնգրեսի համար:

Ի՞նչ անակնկալի, ի՞նչ հետաքրքիր զարգացումների մասին է խոսում կոալիցիոն պատվիրակության անդամը, ով միաժամանակ նաև հայտարարում է, թե արտահերթ ընտրության անցկացման հիմք չկա: Ըստ երևույթին, անակնկալ և հետաքրքիր զարգացում ասելով նա նկատի ունի այն, որ ներկայումս պնդելով արտահերթի հիմքեր չլինելու մասին, իշխանությունը մի որոշ ժամանակ անց հանկարծ անակնկալ ու հետաքրքիր կերպով հայտարարելու է հակառակի մասին` որ կան արտահերթի հիմքեր և պետք է արտահերթ անել:

Իսկ կարո՞ղ է արդյոք լինել այլ անակնկալ Հայ ազգային կոնգրեսի համար: Եթե խոսքը տհաճ անակնկալի մասին լիներ, ապա թերևս Գագիկ Մինասյանը չբացահայտեր այդ հանգամանքը, որ Կոնգրեսը չհասցնի պատրաստվել կամ նախազգուշական միջոցներ ձեռնարկել: Ըստ ամենայնի, խոսքը կա՛մ դրական, կա՛մ չեզոք անակնկալի մասին է:

Եթե այն չլինի արտահերթ ընտրության տեսքով, կարո՞ղ է ունենալ այլ տեսք, և ինչ տեսք կլինի այդ այլը: Այստեղ իհարկե երևակայության խնդիր է, ու կարելի է պատկերացնել բազմաթիվ տարբերակներ: Բայց փորձենք հասկանալ, թե հավանական ինչ հետաքրքիր զարգացումներ կարող են լինել արտահերթից բացի, որոնք կարող են Կոնգրեսին հիմք տալ սեպտեմբերի համար սահմանված վերջնաժամկետից հրաժարվել կամ հետաձգել այդ վերջնաժամկետը: Օրինակ, կարո՞ղ է արդյոք այդպիսին լինել, ասենք, Սահմանադրական փոփոխության փաթեթի վրա համատեղ աշխատելու առաջարկը կառավարման է՛լ ավելի հավասարկշռված համակարգ ունենալու հեռանկարով, որտեղ ընդդիմության հնարավորությունները սահմանադրական հաստատում կստանան և կընդլայնվեն: Կամ, կարո՞ղ է արդյոք անակնկալ լինել նոր ընտրական օրենսգրքի ընդունումը, որտեղ կներառվեն Կոնգրեսի բոլոր առաջարկները: Փորձագիտական շրջանակներում ժամանակ առ ժամանակ շատ թույլ, բայց շոշափվում է այսպես ասած ազգային համաձայնության կառավարության գաղափարը, որ իշխանությունը կարող է առաջարկել Կոնգրեսին, ընդուպ վարչապետի կամ փոխվարչապետի պաշտոնով: Ընդ որում, փոխվարչապետի պաշտոնի տարբերակը բավական հետաքրքրական կլինի, նկատի ունենալով այն, որ ներկայումս այն զբաղեցնում է Արմեն Գևորգյանը, որը միանշանակ համարվում է Ռոբերտ Քոչարյանի մարդը ներկայիս իշխանական համակարգում, ընդ որում՝ երևի թե ամենահավատարիմը:

Երևի թե Սերժ Սարգսյանը կուզեր ազատվել Արմեն Գևորգյանից, բայց դրա համար նրան անհրաժեշտ է քաղաքական որոշակի իրավիճակի, ֆոնի փոփոխություն: Նկատենք, որ այդ պաշտոնը էական պաշտոն է՝ նկատի ունենալով տարածքային կառավարման նախարարի ֆունկցիան: Հենց այդ ֆունկցիայով էր, որ Հովիկ Աբրահամյանն աստիճանաբար զգալի դերակատարման հասավ իշխող համակարգում: Եվ չի բացառվում, որ երկխոսության ընթացքը տա այդ հնարավորությունը՝ ազատվել Ռոբերտ Քոչարյանի այդ կարևոր ներկայությունից, եթե իհարկե ընդդիմությունը համաձայնի այդ գործում օգնել Սերժ Սարգսյանին:

Ըստ երևույթին շատ բան կարող է կախված լինել նրանից, թե ազգային համաձայնության կառավարության աշխատանքի հետ կապված երաշխիքային ինչ մեխանիզմներ կներկայացնի իշխանությունը: Համենայն դեպս ակնհայտ է, որ չնայած քաղաքական հակադրությանը, Սերժ Սարգսյանի համար առավել կանխատեսելի իրավիճակ է իր կողքին ունենալ Կոնգրեսին, քան Ռոբերտ Քոչարյանին, որովհետև Կոնգրեսն այդ իմաստով գործում է հրապարակի վրա, իսկ Ռոբերտ Քոչարյանը՝ հայտնի չէ, թե որտեղ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում