Sunday, 21 06 2026
Տնտեսության դիվերսիֆիկացումը պետք է գնահատել անբավարար. հիմա հրատապ քայլեր են արվում
«Մենք ընտրակաշառքի մասով անելիք չունենք»՝ ԿԸՀ այս պահվածք-մոտեցոււմը իրավական կազուս էր
Ալիևը «Արևմտյան Ադրբեջան» գործիքը դեռ երկար կօգտագործի. դեստրուկտիվ է՝ պետք է հասկացնել
Apple-ը թանկացնելու է իր արտադրանքը
Հրդեհ Մովսեսում․ կրակը վնասել է անասնագոմի տանիքը
Apple-ը պատրաստվում է ներկայացնել տեսախցիկներով AirPods-ներ
Հայաստանի էներգետիկ անվտանգության ապավումը քաղաքական մեծ կարևորություն ունի
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ

Մանվել Գրիգորյանի տեղը ճաղերի հետևում է. գեներալի կողմից խոշտանգված ազատամարտիկն ազատ է արձակվել

Նախկինում 8 անգամ դատարանի կողմից մերժում ստանալուց հետո նախօրեին պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել գեներալ Մանվել Գրիգորյանի կողմից խոշտանգված ազատամարտիկ Աշոտ Իսախանյանը։ Վերջինիս պատժաչափի ավարտին, սակայն, մի քանի ամիս էր մնացել։ «Դատաիրավական համակարգն արդեն կամաց-կամաց հիվանդությունից դեպի բուժում է գնում։ Կաղալուց ապաքինվում է և տեսնենք, թե ինչ կլինի առաջիկայում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց արդեն ազատության մեջ գտնվող ազատամարտիկը։

Հիշեցնենք, որ Աշոտ Իսախանյանն այն ազատամարտիկն է, որին, իր պնդմամբ, գեներալ Մանվել Գրիգորյանը 2000 թվականին 22 օր շղթայված պահել է ու խոշտանգել գումարային խնդիրների պատճառով։ Իսախանյանն անցած տարի հունիս ամսին դիմել էր դատարան և տեղեկացրել, որ ինքը Մանվել Գրիգորյանի գործով հանդիսանում է տուժող, քանի որ Գրիգորյանն իրեն 22 օր պահել է «պադվալներում», խոշտանգել է ու սպառնացել: Դրանից հետո քրեական գործ էր հարուցվել, Իսախանյանը այդ գործով ներկայումս էլ տուժողի կարգավիճակ ունի։

Իսախանյանն ասաց, որ արդեն ազատության մեջ ինքը շարունակելու է արդարության համար պայքարը, որպեսզի, ի վերջո, արդարությունը հաղթի, և Մանվել Գրիգորյանը պատասխանատվության ենթարկվի։ «Ես նախկին ռեժիմի ժամանակ այս ամենի մասին չէի բարձրաձայնում, քանի որ վստահ էի, որ ոչինչ չէի կարող անել։ Անգամ տուժողի կարգավիճակ ես չէի կարող ունենալ։ Բայց հիմա գործընթացը գնում է, ես տուժող եմ ճանաչվել և արդեն ազատության մեջ գտնվելով՝ պետք է ՀՔԾ քննիչների հետ հանդիպեմ, ծանոթանամ գործի ընթացքի մասին։ Ես ամեն քայլ ձեռնարկելու եմ, որ Մանվել Գրիգորյանը պատասխան տա։ Անկախ այն ամենից, թե նա ինչ վիճակում է  գտնվում, պետք է պատասխան տա, քանի որ  նա գնացել է ամենամեծ սրիկայության՝ թալանել է բանակն ու զինվորի բաժինն է գողացել։ Նման մարդը պարտադիր պետք է դատվի։ Ու ես հետևողական եմ լինելու, պայքարելու եմ, որ դա իրականություն դառնա»,-ասաց Իսախանյանը։

Աշոտ Իսախանյանը անցած տարի  «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մանրամասներ էր պատմել իր հետ կատարվածից՝ նշելով. «Ծեծողներից մեկին շատ լավ հիշում եմ, Մանվելի աջ ձեռքն էր՝ Ճուտ մականունով։ Սկսեցին ծեծել, ապա մեշոկը քաշեցին գլխիս ու ինձ տարան պադվալ, ժնջիլները գցեցին վիզս ու այդպես 22 օր, օրը մի քանի անգամ գալիս ծեծում էին ինձ, խմած, հարբած գալիս ու ծեծում էին։ Մանվել Գրիգորյանն անձամբ ինքը աթոռի ոտները ջարդում էր ու ծեծում էր։ Նշեմ, որ այդ տեղում, որտեղ որ ինձ պահում էին, խոսակցություններ էին գնում, որ Մանվել Գրիգորյանն իր բանդայի հետ ազատամարտիկ էին կախել, որը հետո սարքել էին ինքնասպանություն։ Դրանից հետո Մանվելը որոշեց, որ ինձ պետք ա կրակի։ Վստահ եմ, որ կխփեր, բայց էդ պահին զանգ եկավ իրեն։ Հետո ինձ տենց ժնջիլով կապած տարան արջի վանդակը։ 3 օր նույն վանդակում համ արջն էր կապած, համ ես, կես մետր դիստանցիա էր ընդամենը»։

Ինչպես նշեցինք՝ այս գործով ազատամարտիկը տուժող է ճանաչվել։ Ներկայումս քննություն է գնում։ Դեռևս անազատության մեջ Իսախանյանը ցուցմունք տվել է. «Վստահ եղեք, որ արդարությունը կվերականգնվի։ Մանվել Գրիգորյանի  ու իր նման հանցագործների տեղը ճաղերի հետևում է լինելու»,- եզրափակեց Աշոտ Իսախանյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում