Համաշխարհային տնտեսական ֆորումի տարեկան ժողովը, որը տեղի էր ունենալու 2021-ի հունվարին, Դավոսում, հետաձգվել է մինչև հաջորդ ամառվա սկիզբ՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով:
Այս մասին ասված է ֆորումի հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ նշված է, որ «որոշումն ընդունվել է փորձագետների առաջարկություններից հետո, որոնք հայտարարել են, որ 2021 թվականի հունվարին հավաքվելն ապահով չի լինի»:
Միևնույն ժամանակ նշվում է, որ հունվար ամսվա ընթացքում ֆորումը թվային ձևաչափով «Դավոսյան երկխոսություններ» կանցկացնի, որտեղ. համաշխարհային առաջնորդները կկիսվեն 2021 թվականին աշխարհի վիճակի վերաբերյալ իրենց տեսակետներով:









































