ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հրապարակել է Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների ցուցակը, որտեղ ներառել է 5 ռուսական գիտահետազոտական ինստիտուտ։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
ԱՄՆ-ը տվյալ ինստիտուտներին կասկածում է «քիմիական և կենսաբանական զենք ստեղծելու ուղղությամբ աշխատելու մեջ»։
Սահմանափակող միջոցների տակ է հայտնվել, մասնավորապես, ՌԴ ՊՆ գիտահետազոտական ինստիտուտը, որը մասնակցել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակմանը:











































