Անորոշության ու խառնաշփոթի մեջ հայտնված մայր բուհը նախօրեին հոգաբարձուների խորհրդի առաջին նիստն է գումարել։ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել Գեւորգ Մուրադյանը, քարտուղար՝ Միքայել Մալխասյանը: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Վահե Հովհաննիսյանի և Փիլիսոփայական գիտությունների թեկնածու Մովսես Դեմիրճյանի հետ: