Այսօր քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն անդրադարձավ տարածաշրջանում Թուրքիայի քաղաքական դրսևորումներից մասնավորապես Սերժ Սարգսյանի շաբաթ օրը երիտասարդական համահայկական ֆորումում կատարած հայտարարությանը և Թուրքիայի արտգործնախարարության արձագանքին: Բանախոսի խոսքով՝ քաղաքականության մեջ ցանկացած իրադարձություն պետք է դիտարկել հենց այս ֆոնի վրա.
«Այս պարագայում Հայաստանի նախագահի ցանկացած խոսք, որը վերաբերում է Թուրքիային, երկու երկրների ղեկավարները փորձեցին շեշտադրումները փոխելով միավորվել: Կարելի է փաստել, որ այս պարագայում Թուրքիային և Ադրբեջանին միավորում է հայատյացությունը»,- ասաց նա` նշելով, որ Հայաստանի նախագահը առավել քաղաքականապես ձևակերպված պատռասխան չէր կարող տալ: Նա նշեց, որ ցանկացած առիթով Թուրքիայի նախագահի, վարչապետի, ԱԳՆ-ի բարձրացրած աղմուկը այն էր, որ այդ պահին անհրաժեշտ էր միավորել Ադրբեջանին և Թուրքիային: Այնպիսի վիճակ է ստեղծվել, որ Թուրքիան ամեն կերպ կփորձի օգտագործել այս պատմությունը: Նրա խոսքով՝ Հայաստանի նախագահը հանդես չի եկել ագրեսիայի կոչով, ընդհանրապես չի խոսել Արցախի հետ կապված որևէ խնդրի մասին: Նա կոչ արեց հնարավորինս ճիշտ ներկայացնել ստեղծված իրավիճակը, հակառակ պարագայում Թուրքիան կփորձի օգտվել և նենգափոխել նախագահի խոսքը: Դրա վառ ապացույցն այն է, որ Իլհամ Ալիևն անգամ հայտարարել էր, թե, ըստ երևույթին, Սերժ Սարգսյանի գլխում ամեն ինչ չէ, որ նորմալ է: Նա կոչ արեց ամբողջ աշխարհին ցույց տալ, թե ինչպես են վերջիններս խեղաթյուրում փաստերը առաջ տանելու իրենց քաղաքական գիծը:






































