Ստամբուլում ձերբակալվել է «ԴԱԻՇ» ահաբեկչական կազմակերպության զինյալ՝ հայտնում է CNN Turk հեռուստաալիքը:
Ոստիկանական վարչության հակաահաբեկչական բաժինը պարզել է, որ տղամարդը Ստամբուլ է ժամանել այլ քաղաքից և պատրաստվում էր ահաբեկչություն իրականացնել՝ ասվում է հաղորդագրության մեջ:
Զինյալը ձերբակալվել է հատուկ գործողության արդյունքում. նրա հյուրանոցի սենյակում խուզարկության ընթացքում առգրավվել է երկարափող հրացան և 150 փամփուշտ: