Monday, 13 05 2024
-
14:20
Ինձ վերագրվող «փաստական» տեղեկությունների վերաբերյալ. Բաբաջանյան
3 անգամ խնայում ենք բենզինային շարժիչների համեմատ․ ԿԲ նախագահը՝ էլեկտրական ավտոմեքենաների մասին
Իրաքի հետ հարաբերությունները արտաքին քաղաքական դաշտում բավական բարվոք են․փոխնախարար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Լիտվայի նախագահն ու վարչապետն անցել են պետության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլ
Բողոքի ակցիաների և Եվրամիության քննադատության ֆոնին՝ կրկին պաշտպանվեց «ռուսական» օրինագիծը
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել
ՀՀ նախագահը հանդիպել է Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միության ներկայացուցիչների հետ
ՀՀ վարչապետն ու ԵԱՀԿ գործող նախագահը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ
13:15
Թուրքիայում տեղի կունենա Հունաստանի վարչապետի և Էրդողանի հանդիպումը
Քաղաքացիները փակել են Թումանյան-Հյուսիսային պողոտա
Որևէ կաթիլ լրջություն այդ մարդկանց նկատմամբ չեմ կարող ունենալ. Միրզոյանը՝ նախկին դիվանագետների մասին
Երևանում բողոքի ակցիայի ընթացքում քաղաքացու ավտոմեքենան վնասելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Խաչով պատերազմ հրահրելը կարող է հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդել՝ աղետալի հետևանքներով
Թուրքիայում Ադրբեջանի ռազմական կցորդը նշանակվել է ՊՆ փոխնախարար
Ալմաթիի հանդիպումից ակնկալիք չէր կարող լինել. այս վիճակում ճեղքման հասնելն իրատեսական չէ
Թբիլիսիում 20 ցուցարար է ձերբակալվել
Սրանք սիրում են կորցրածի վրա լացել. նպատակը Հայաստանը հզորացնելը չէ
Վրաստանի խորհրդարանի կոմիտեն 1 րոպեում աջակցել է օտարերկրյա գործակալների օրենքը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ՀՀ ՄԻՊ-ը բողոքի ակցիաների ընթացքում ԶԼՄ-ների գործունեությունը խոչընդոտելու կապակցությամբ պարզաբանումներ կպահանջի իրավապահներից
Բաքուն ակտուալացնում է «շրջափակված» Նախիջեւանի հարցը. սպասե՞լ էսկալացիայի
Վայոց Ձորում բողոքի ակցիայի մասնակիցը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին. ՔԿ
Բերետավորները բերման են ենթարկում քաղաքացիներին, որոնք Սրբազանի կոչով փակում են Կենտրոնի փողոցները
Հեղափոխական նոր՝ GIS մեթոդ ենք սկսել կիրառել՝ մեր ծառայություններն ավելի թափանցիկ կդառնան. Ավինյան
Աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում այսօր ԵԱՀԿ-ն կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև
Մետրոպոլիտենն այսօրվանից աշխատելու է մինչև ժամը 24։00-ն
Ասել եմ՝ բակերում սպիտակ լույսեր պետք չի դնել. ավելի շատ վնաս ենք տալիս, քան օգուտ. Ավինյան
ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստանում է
Բողոքի ակցիայի 151 մասնակից բերման է ենթարկվել

Ռիգայից Երևան չվերթները կվերագործարկվեն 2021թ. մայիսին. Լատվիայում ՀՀ դեսպան

Լատվիական Air Baltic ավիաընկերությունը 2021թ. մայիսին կվերագործարկի Ռիգայից Երևան չվերթները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Լատվիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանն ասել է Neatkarīgā-ի հետ զրույցում, պատասխանելով նաև հայ-լատվիական հարաբերությունների, հայկական սփյուռքի, կորոնավիրուսի և այլ թեմաների վերաբերյալ հարցերին: Դեսպան Մկրտչյանի հարցազրույցը ներկայացնում ենք ամբողջությամբ:

– Օգոստոսի 22-ին մենք նշում ենք Լատվիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 28-ամյակը: Լատվիան ճանաչեց Հայաստանի անկախությունը 1992թ. հունվարի 8-ին, սակայն Լատվիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվեցին 1992թ. օգոստոսի 22-ին: Ինչպե՞ս ստացվեց, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ավարտվեց Խորհրդային փլուզումից մեկ տարի անց։

– Մեծամասամբ, դա կախված չէր միայն Լատվիայի և Հայաստանի կառավարություններից: Հայաստանն իր Անկախության հռչակագիրն ընդունեց արդեն 1990թ. (օգոստոսի 23-ին), բայց Հայաստանի անկախության հանրաքվեն անցկացվեց 1991թ. սեպտեմբերի 21-ին: Ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանի Առաջին հանրապետությունը հռչակվեց 1918թ. և որպես անկախ պետություն գոյատևեց մինչև 1920 թվականը: Հետևաբար, կարող ենք ասել, որ 1991 թվականին Հայաստանի պետականությունը վերականգնվեց:

Ինչ վերաբերում է երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, ապա գոյություն ունի արարողակարգ, որը պետք է պահպանել: Արտաքին գործերի նախարարների հանդիպումները պետք է կազմակերպվեն և այլն: Շատ պետությունների հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը շարունակվեց մինչև 90-ականների առաջին կեսը: Պետք է նաև հաշվի առնել այն փաստը, որ Խորհրդային Միության փլուզումից անմիջապես հետո ընկած ժամանակահատվածը Հայաստանի համար հեշտ չէր:

– Ես հիշում եմ այն ժամանակները. 1991-1992 ձմեռն էր և Հայաստանն ապրում էր էներգետիկ շրջափակման պայմաններում։

– Այո՛: Շատ դժվար և բարդ ժամանակներ էին, որոնք տևեցին մինչև 1994 թվականը: Լեռնային Ղարաբաղում պատերազմ էր: Թուրքիայի հետ սահմանը փակ էր: Ամբողջ իրավիճակը շատ խնդրահարույց էր: Պատերազմական գործողություններն ընթանում էին ոչ միայն Ղարաբաղում, այլև Հայաստանի և Ադրբեջանի սահմաններին: Այդ ժամանակ շատ վայրերում, որտեղով անցնում էր Վրաստանից Հայաստան էներգակիրներ տեղափոխող խողովակաշարը, դիվերսիոն գործողություններ էին տեղի ունենում։ Դրանք շատ բարդ ժամանակներ էին: Ես դեռ դպրոց էի հաճախում: Մեր տանն ամեն օր ընդամենը հաշված ժամեր էր էլեկտրականություն լինում, և դա էր միակ ժամանակը կերակուր պատրաստելու, քանի որ գազ ընդհանրապես չկար: Ես իմ տնային աշխատանքները կատարում էի նավթի լամպի լույսի ներքո:

– Այդ ժամանակների լուսանկարները պատկերում են մի բնութագրական առանձնահատկություն՝ խճճված էլեկտրական մալուխներ Երևանի յուրաքանչյուր նրբանցքի վրա: Քանի որ մարդիկ փորձում էին միմյանց օգնել, երբ էլեկտրաէներգիան անջատվում էր մեկ թաղամասում, բայց դեռ հասանելի էր մի քանի թաղամաս այնկողմ:

– Այո, մարդիկ միշտ փորձում էին օգնել միմյանց: Մեր հարևանն էլեկտրական գեներատոր էր գնել: Երբ նրա կինը տեսավ, որ ես և իմ եղբայրը նավթային լամպի լույսով ընթերցում ենք, նա մեր ընտանիքին առաջարկեց էլեկտրական մալուխը միացնել իրենց գեներատորին, որպեսզի երեկոները կարողանանք մեկ էլեկտրական լամպ ունենալ: Եվ մենք կարող էինք կատարել մեր տնային աշխատանքը կամ կարդալ հարմարավետ լուսավորությամբ: Իրավիճակը կարգավորվեց միայն 1994/1995 թվականներին, երբ պատերազմը վերջապես ավարտվեց: Ես դա լավ եմ հիշում:

Սկսել էի ուսումս համալսարանում, և մեր առօրյա կյանքի ամենամեծ փոփոխությունը շուրջօրյա էլեկտրականության առկայությունն էր: 90-ականների կեսին վերսկսվեցին շինարարական աշխատանքները, բայց 90-ականների վերջին և 21-րդ դարի սկզբին առօրյա կյանքն արդեն բավականին բարելավվեց: Վստահ եմ, որ Հայաստանի և Լատվիայի միջև դիվանագիտական հարաբերությունները շատ ավելի վաղ կհաստատվեին, եթե մենք նման դժվարություններ չունենայինք:

– Այդ ժամանակների բնորոշ առանձնահատկություն էր նաև Հայաստանից զանգվածային արտագաղթն արտերկիր, և ոչ միայն Ռուսաստան, այլև՝ ԱՄՆ, Արևմտյան Եվրոպա և հայկական մեծ սփյուռք ունեցող այլ երկրներ:

– Պետք է նկատի առնենք, որ արտերկրում հայկական սփյուռքը շատ ազդեցիկ է: Այն ստեղծվել է միգրացիայի մի քանի ալիքների արդյունքում: Արդեն XIX դարում տեղի ունեցավ հայերի զգալի գաղթ: Շատ հայեր ստիպված եղան մեկնել այլ երկրներ 1915 թվականի Հայոց ցեղասպանության ընթացքում և դրանից անմիջապես հետո: Սկզբում նրանք անցան Մերձավոր Արևելք, իսկ հետո՝ ԱՄՆ, Հարավային Ամերիկա, Կանադա և Արևմտյան Եվրոպա: Դժբախտաբար, շատ հայեր հեռացան նաև հայկական պետականության վերականգնման ժամանակ: Մյուս կողմից, Հայաստանում 2018 թվականի հեղափոխությունը մեզ հույս է տալիս, որ շատ հայեր կվերադառնան իրենց հայրենիք, քանի որ ժողովրդավարության հիմքերը դրված են:

– Ինչպե՞ս է կառուցված հայկական սփյուռքի և Հայաստանի Հանրապետության միջև կապը:

– Տարիներ առաջ ստեղծվեց Սփյուռքի նախարարությունը՝ իր առջև հստակ նպատակ ունենալով կառուցել և պահպանել հարաբերությունները հայկական սփյուռքի հետ: Իրականացվել են բազմաթիվ ծրագրեր: Սփյուռքահայերը հրավիրվում են այցելելու հայրենիք, մասնակցելու տարբեր մշակութային և մարզական միջոցառումների: Ներկայումս Վարչապետի ենթակայության ներքո գործում է սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն իր աշխատակազմով, և նրանց խնդիրն է համակարգել Հայաստանի և Սփյուռքի միջև հարաբերությունները:

Սա կառավարական մակարդակոով համագործակցության մասին, բայց կան նաև այլ ձևեր և համագործակցության մակարդակներ: Այս համագործակցության կարևոր մասը վերաբերում է քաղաքական կուսակցությունների մակարդակով հարաբերություններին: Հայկական քաղաքական կուսակցությունները երկար պատմություն ունեն: Դրանցից ամենահինը ձևավորվել է արդեն 19-րդ դարի վերջին, և դա է պատճառը, որ շատ երկրներում կան հայկական քաղաքական կուսակցությունների կենտրոններ:

Այնուամենայնիվ, սփյուռքի հետ հարաբերությունների պահպանման ամենակարևոր ներդրումը պատկանում է Հայ Առաքելական եկեղեցուն, որն ունի հոգևորականներ և եկեղեցիներ ամբողջ աշխարհում: Օրինակ՝ վերջերս Բալթյան տարածաշրջանում հիմնադրվեց Հայ Առաքելական եկեղեցու նոր թեմ (որի կենտրոնը գտնվում է Ռիգայում): Եկեղեցին կարևոր դեր ունի Սփյուռքում, քանի որ տարբեր երկրներում կան եկեղեցուն կից և եկեղեցու կողմից պահպանվող դպրոցներ, մշակութային և կրթական կենտրոններ:

– Յուրաքանչյուր էթնիկ հայ ՀՀ քաղաքացիության իրավունք ունի՞:

– Այո: Նրանք, ովքեր գալիս են ապրելու Հայաստանում, այս առումով խնդիր չունեն: Երբ սկսվեց պատերազմը Սիրիայում և Իրաքում, հայերը, ովքեր ապրում էին այդ երկրներում, հնարավորություն ստացան հեշտությամբ դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, ստանալ անձնագիր և մեկնել Հայաստան: Այս երկրներում շատ հայեր օգտվեցին այդ հնարավորությունից: Իհարկե, կան նաև որոշակի սահմանափակումներ այն հայերի համար, ովքեր ապրում երկքաղաքացիություն չճանաչող երկրներում:

– Ինչպե՞ս է ազդել Covid-19 ճգնաժամը Հայաստանի վրա:

– Ինչ վերաբերում է ամբողջ աշխարհում COVID-19-ի արագ տարածմանը, ապա նշեմ, որ Հայաստանի իշխանություններն իրականացրին մի շարք միջոցառումներ, որոնք նպատակաուղղված էին վիրուսի տարածումը զսպմանը: 2020 թվականի մարտի 16-ին Հայաստանի կառավարությունը հայտարարեց արտակարգ դրություն: Այն դեռ ուժի մեջ է, քանի որ ամեն օր վարակի նոր դեպքեր են գրանցվում, և այս վիրուսից մինչ օրս շուրջ հազար մարդ է մահացել: Ճգնաժամը սկսվելուց հետո մենք Լիտվայից շատ լուրջ օգնություն ստացանք, որը տեղափոխեց Հայաստան՝ բժշկական դիմակներ, դեղամիջոցներ, ինչպես նաև մի խումբ բուժանձնակազմ՝ օգնելու վիրուսի դեմ պայքարին: Էստոնիան նույնպես օգնեց կորոնավիրուսով վարակված հայ երեխաներին:

Հուսով ենք, որ վաղ թե ուշ տարատեսակ սահմանափակումներն արդյունավետ կլինեն, և մենք կհաղթահարենք այս ճգնաժամը: Դժբախտաբար, «Կովիդ-19» ճգնաժամը խանգարեց Լատվիայի և Հայաստանի հարաբերությունների  հետագա զարգացմանը: Ռիգա-Երևան-Ռիգա կանոնավոր ուղիղ չվերթները մայիսին պետք է վերսկսվեին նախապատրաստման երկար ժամանակահատվածից հետո, բայց արդեն փետրվարին պարզ էր, որ դա հնարավոր չի լինի: Հուսով ենք, որ թռիչքները կվերսկսվեն գալիք տարում: Մարտ ամսին պետք է բացվեր Վիլնյուս-Երևան ուղիղ չվերթը, բայց նորից պլանները հետաձգվեցին: Մի քանի օր առաջ ես զրուցել եմ «Էյր Բալթիկ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վոլֆգանգ Ռոյսի հետ և նա ինձ ասաց, որ Air Baltic-ը նախատեսում է վերսկսել թռիչքները դեպի Երևան շաբաթական երկու անգամ հաճախականությամբ` սկսած 2021 թվականի մայիսի 2-ից:

– Արդյո՞ք դա նշանակում է, որ մշակութային իրադարձությունները ևս պետք է հետաձգվեն։ 

– Ո՛չ: Սեպտեմբերի 21-ին մենք նախատեսում ենք նշել Հայաստանի Անկախության օրը և Հայաստանի անկախության հռչակագրի 30-ամյակը: Մենք Լատվիա ենք հրավիրել «Ախթամար քառյակ» համույթին, որը հիմնվել է Բրյուսելում և շատ հայտնի է ողջ Եվրոպայում։ Հույս ունենք, որ կկարողանանք կազմակերպել համերգը: 2021 թվականի գարնանը ցանկանում ենք կազմակերպել աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի և նրա քրոջ՝ դաշնակահարուհի Լուսինե Խաչատրյանի կամերային երաժշտության համերգը:

Նախքան ապագայի այլ ծրագրերի մասին խոսելը կցանկանայի հիշել նախորդ տարվա հայ-լատվիական մշակութային համագործակցության ամենակարևոր իրադարձությունը: 2019 թ. Լատվիայի ռադիոյի երգչախումբը ձայնագրեց Կոմիտասի (1869-1935) «Պատարագը»՝ Հայ Առաքելական եկեղեցու քահանա, որն այժմ համարվում է ամենաականավոր հայ կոմպոզիտորը։ Կոմիտասը «Պատարագի» վերջին տարբերակն ավարտվեց 1915-ի ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում ձերբակալվելուց մի քանի շաբաթ առաջ. այս ամսաթիվը դարձել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

2019-ին ժամանակակից հայ կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանը փոխակերպեց Կոմիտասի ստեղծագործությունը, որն ի սկզբանե նախատեսված էր արական երգչախմբի համար՝ այն հարմարեցնելով խառը երգչախմբին: Լատվիայի Ռադիոյի երգչախումբը՝ դիրիժոր Սիգվարդ Կլյավայի ղեկավարությամբ, իր հերթին կատարեց «Պատարագը» Կոմիտասի 150-ամյակին նվիրված հիանալի համերգի ժամանակ: Կարճ ժամանակ անց նրանք ձայնագրեցին նաև «Պատարագը» որպես CD ալբոմ, որն արդեն ստանում է ակնառու քննադատների կարծիքները: Ձայնասկավառակի վերաբերյալ մեկնաբանություններ են հրապարակվել են նույնիսկ այնպիսի պարբերականներ, ինչպիսիք են` «The Independent»-ը, «Guardian»-ը և այլն:

Այս տարի մենք նախատեսում ենք կազմակերպել Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օր» վեպի լատիշերեն թարգմանության շնորհանդեսը, որը վերջերս է լույս տեսել Յանիս Ռոզե հրատարակչության կողմից:

Վեպը պատմում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության մասին, բայց այն չի կենտրոնանում միայն կոտորածի և զոհերի ողբերգության վրա, այլև` դիմադրության սակավաթիվ դրվագներից մեկի վրա: Այն պատմություն է հերոսության և ակամա հերոսների մասին, դատապարտվածների դիմադրության տարեգրության, միևնույն ժամանակ` մինչև վերջ հույսի և հավատքի մասին: Գրքի հրատարակումն իրականացվել է ԵՄ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի, Ավստրիայի կառավարության, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (որը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Կոմիտասի «Պատարագ» ծրագրի իրականացմանը) և Լատվիայի հայ համայնքի անդամների (Մխիթար Մխիթարյան, Հովիկ Մկրտչյան) օգնությամբ:

– Շատ երկրներ արդեն բացել են իրենց քաղաքներն ու զբոսաշրջային տեսարժան վայրերը: Ի՞նչ կասեք Հայաստանի մասին:

– Օգոստոսի 12-ից մենք հանել ենք ինքնաթիռով Հայաստան ճանապարհորդության արգելքը: Հայաստան այցելելու համար ԵՄ քաղաքացիներին մուտքի արտոնագիր անհրաժեշտ չէ, այսինքն՝ Լատվիայի քաղաքացիները ցանկության դեպքում կարող են ուղևորվել Հայաստան: Այնուամենայնիվ, հաշվի առնելով այն նախազգուշական միջոցառումները, որ պետք է կիրառել Covid-19-ի պատճառով, ինչպես նաև ճանապարհորդել չցանկանալու լայն տարածում գտած միտումը, կարծում եմ, որ Հայաստան այցը, հավանաբար, կհետաձգվի, միգուցե մինչև 2021թ. մայիս, երբ Air Baltic-ը կվերագործարկի դեպի Երևան ուղիղ չվերթները։

– Եթե իրական ճանապարհորդությունը դեռ հնարավոր չէ, ապա ի՞նչ կասեք վիրտուալ շրջագայության մասին: Խնդրում ենք նշել հինգ ամենահետաքրքիր զբոսաշրջային տեսարժան վայրերը, որոնք պետք է այցելեն լատվիացի ճանապարհորդները:

– Հայաստանում հաստատ կան հինգից ավելի հետաքրքիր և գեղեցիկ վայրեր: Բայց, եթե ես պետք է նշեմ ընդամենը հինգ անուն՝ առաջինը կլինի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը՝ Վաղարշապատում: Յուրաքանչյուր այցելու պետք է տեսնի Էջմիածնի տաճարը: Կառուցված լինելով 301 թվականին` այն ամենահին քրիստոնեական եկեղեցին է, որը մինչ այսօր կանգուն է։ Էջմիածնում կան նաև այլ եկեղեցիներ, թանգարաններ և այլ վայրեր, որտեղ կարելի է շատ բան սովորել քրիստոնեության պատմության մասին:

Երկրորդը Սևանա լիճն է՝ Հայաստանի ամենամեծ լիճը և աշխարհի ամենամեծ լեռնային լճերից մեկը, որը գտնվում է ծովի մակարդակից գրեթե 2000մ բարձրության վրա: Սևանը կարելի է վայելել ոչ միայն ամռանը, երբ դժվարին քայլարշավից հետո կարելի է հանգստանալ լողալով, այն նաև տարվա ցանկացած ժամանակ այցելելու հիանալի վայր է, օրինակ` Սևանի հայտնի իշխանը համտեսելու համար:

Երրորդ ամենաուշագրավ վայրը Խոր Վիրապի վանքն է` Հայաստանի ամենակարևոր ուխտատեղիներից մեկը: Խոր Վիրապից բիբլիական Արարատ լեռան տեսարանը շլացուցիչ է: Այցելուները կարող են տեսնել նաև ստորգետնյա զնդանը, որտեղ բանտարկված է եղել Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, ով օգնեց Հայաստանին դառնալ քրիստոնյա:

Այցելության ևս մեկ վայր է Տաթևի վանքը, որին կարելի է հասնել ըստ Գինեսի աշխարհի ռեկորդների աշխարհի ամենաերկար ճոպանուղով՝ 5,7 կմ: Երևանից ոչ հեռու գտնվում է Գեղարդի վանքը (10 ‒ 13-րդ դար), որն առաջին անգամ հիմնադրվել է 4-րդ դարում, ինչպես նաև Գառնիի ավերակները՝ զրադաշտական հին տաճար, որը կառուցվել է երկու հազար տարի առաջ: 4-րդ դարում, երբ Հայաստանը քրիստոնեացվեց, մնացած բոլոր հեթանոսական տաճարները քանդվեցին, բայց Գառին գոյատևեց մինչև 17-րդ դար, այնուհետև փլվեց երկրաշարժի պատճառով: Հետագայում տաճարը վերակառուցվել է, և այժմ այն Հայաստանում պահպանված միակ հունա-հռոմեական կառույցն է:

Վերջապես, Երևանը՝ Հայաստանի մայրաքաղաքը, որն ամենակարևոր թանգարանների, ճարտարապետական և պատմական հուշարձանների, հանգստի վայրերի տունն է: Կնշեմ Երևանի բազմաթիվ տեսարժան վայրերից միայն մեկը` Մատենադարանը` հին ձեռագրերի պահոցը։ Երևանը ունի նաև զարմանահրաշ գիշերային կյանք և համաշխարհային մակարդակի ջազ ակումբներ:

Այն լատվիացիներին, ովքեր մինչ օրս հիշում են Հայաստանը՝ որպես աշխարհում ամենահիանալի կոնյակի արտադրող, կարող եմ ասել, որ ներկայումս Հայաստանը սկսել է արտադրել նաև գինիներ, որոնք կարող են մրցել լավագույններից լավագույնների հետ:

Երեսուն տարում Արգենտինայից, Լիբանանից և այլ երկրներից իրենց նախնիների հայրենիք վերադարձած հայ գինեգործները կարողացել են հիմնել իսկապես գերազանց գինու ոլորտ: Մինչ Հայաստան ճանապարհորդելը դեռևս խնդրահարույց է, ես կցանկանայի հրավիրել ձեզ զգալու հայկական լեռների, անտառների և գետերի յուրահատուկ բուրմունքն ու մթնոլորըւ՝ մի կում հայկական լավ կոնյակ կամ կարմիր գինի ըմպելով։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում