Ամերիկյան Քենոշ քաղաքում (Վիսկոնսին) պարետային ժամ է սահմանվում օգոստոսի 25-ի գիշերը, որտեղ նախկինում բողոքի ցույցեր էին տեղի ունեցել այն բանից հետո, երբ ոստիկանությունը վիրավորել էր 29-ամյա աֆրոամերիկացի Ջեյքոբ Բլեյքին: Այս մասին հաղորդել է քաղաքի շերիֆի մամուլի ծառայությունը:
Այս միջոցը ձեռնարկվել է կողոպուտի բազմաթիվ դեպքերի պատճառով: Ցուցարարները կոտրել են քաղաքային դատարանի շենքի դռները, մի քանի շենք և մեքենաներ են հրկիզել:
Վիսկոնսինի նահանգապետ Թոնի Էվերսը Քենոշում տեղի ունեցածը ռասիզմի դրսևորում է անվանել:
29-ամյա Բլեյքը վիրավորվել է կիրակի, օգոստոսի 23-ին: Տղամարդը փորձել էր իրարից բաժանել երկու վիճաբանող կանանց, սակայն ոստիկանների կրակոցների հետևանքով նա վիրավորվել է: Ներկայումս նա գտնվում է հիվանդանոցում, նրա վիճակը ծանր է գնահատվում:









































